Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույնպես Տեկորի տաճարի1 ուսումնասիրությանս մասին թախանձանոք կխնդրեմ, որ եթե այդտեղ2 չէ տպվելու, խրկվի շուտով, որ գոնե այստեղ ես փութացնեմ անոր հրատարակությունը: Ձեզ հայտնի է, որ նյութական խիստ անձկության մեջ եմ, թերևս օգտվիմ անոր հրատարակութենեն։

Մնամ Ձեզ հավետ երախտագետ
Խոնարհ ծառա Թ. Թորամանյան