Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գայի Թիֆլիս հատկապես մոտը անցնելու համար, որպեսզի հյուրատան մեջ մենակ չի մնա գոնե։ Ես գիտեմ, որ ամեն մարդ իր գործին, որու աչքին պիտի երևա, որ Սիմոնը հիվանդ է և մենակ. շատ ուրախ եմ, որ գոնե Դուք ամեն օր կայցելեք։ Անտանելի է հիվանդությունը, բայց ալ ավելի անտանելի, երբ իր տնեն հեռու, օտարի խնամքին կարոտ։ Հատկապես բարևներս հիշեք, սրտագին մաղթանքներս տվեք կատարյալ առողջության համար։

Էջմիածնի հարցի մասին1 ի՞նչ խորհուրդ կարող եմ տալ, քանի որ հրապարակի վրա հայտնի ոչ մի բան չկա և նայելով Ձեր գրածին՝ հանձնաժողովը2 կեղծում է։ Դուք հիմա հրապարակի վրա մի հարց կարող եք դնել՝ նախ մանրամասնություն պահանջել չորս ծրագիրներու մերժման պատճառներուն վրա, նաև հրավեր կարդալ մերժող ճարտարապետներուն, որպեսզի լուսաբանվի խնդիրը, թե ճարտարապետներ բրոգրամի միտքը ու բովանդակությունը չե՞ն ըմբռնած, թե ճարտարապետներու ձեռքը տրված բրոգրամը գիտականորեն անթերի չէր մշակված։ Այս հարցը չէր կարելի դնել այն ատեն, երբ ամենը մեկեն չի մերժեին. միահամուռ մերժվելը ցույց կուտա, թե չորս ճարտարապետներն ալ տգետ ու ապիկար մարդիկ էին, ինչ որ չի կարելի հավատալ։ Երկու կողմի լուսաբանությունները միայն կարող են պարզել այս անստույգ կետը։ Մի հարց ալ կարելի է դնել հետևյալ իմաստով։ Երբ ներկայացված ծրագիրները մերժվեցան, ի՞նչ պիտի ընեն այժմ. իրենց վարձատրությամբ հանձնարարած ծրագիրներով պիտի բավականան, թե՞ կրկին մրցում պիտի հայտարարեն։ Երկուքին որն ալ լինի, շատ փիս դրության մեջ ինկավ հանձնաժողովը։ Այժմ կտեսնեք անշուշտ մեր մարգարեության կատարվիլը, որ կրկնակ հոդվածներով հայտարարեցինք, թե սխալ էր վարձատրությամբ3 ծրագիրներ հանձնարարելը մրցումեն անկախ։ Եթե մրցումին մասնակցող չի գտնվեր, անկախ հանձնարարություն չի <կատար>վելու դեպքում, հանձնաժողովը ամեն իրավունք կարող էր ունենալ այսօր առանց մրցումի հանձնարարել իր ուզած ճարտարապետներուն։ Իսկ եթե պահեն հին սիսթեմը և կրկին մրցում նշանակեն, դարձյալ մրցող ամենևին պիտի չի գտնին, մանավանդ այս անգամ միահամուռ մերժվելեն հետո։

Կազմած ծրագիրներեն հայկականություն4 պահանջելու ամենևին իրավունք չունին, որովհետև իրենց տված բրոգրամին մեջ ամենևին խոսք չիկա այդ պահանջին. զարմանալի կերպով դիտավորյալ, թե անգիտակցաբար դուրս է ձգված։ Իսկ ուրիշ մասերուն