Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Լուսանկարը իսկականեն քիչ փոքր է: Հավաստեցին, որ կան ավելի խոշոր կտորներ՝ նույնպես նշանագրված։ Եթե իսկապես հետաքրքրական է և արժե ձեռք բերել ուրիշ մասերը, հաճեցեք ինձ տեղեկացնել, որպեսզի ջանամ շուտով ձեռք բերել և ուղարկել Ձեզ գեթ լուսանկարները, եթե ոչ իսկականներ։

Այս տարի եղանակներ անսպասելի կերպով մեղմ են այս կողմերը, մտադիր եմ դեկտեմբեր ամսո մեջ ճանապարհորդել, ուստի թախանձագին կխնդրեմ շնորհ բերեք արտոնաթուղթիս2 առաքման համար Ձեր աջակցութենեն չի զրկել զիս։

Մաղթելով Ձեզ հաջողություն և առողջություն՝

Մնամ խորին հարգանոք Ձեր ծառա

Թ. Թորամանյան

100. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1911, 23 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ Տեր,

Վախնալով, որ մի գուցե Ձեզ ձանձրույթ պատճառեմ, այդ պատճառով ալ չէի համարձակած Ձեզ գրել այն ամենը, ինչ որ իմ կարճ ճանապարհորդություններուս1 ժամանակ տեսել և հետաքրքրական համարեր եմ. այսուհետև պարտք կհամարեմ միշտ տեղեկացնել Ձեզ։

Աղյուսի կտորը2 կեղծ չէ, և պատմվածին նայելով մեծ plague է եղեր, որ փշրվեր է, այդ կտորը անկյունի մասն է։ Ես ինքս անձամբ պիտի երթամ Արտաշատ և փնտրեմ տեղը։ Ծախողը արտաշատցի է, և մյուս կտորներն ալ այնտեղ են։ Դժբախտաբար մինչև այսօր արտոնաթուղթս3 չի հասավ, որով արգելվեցա այստեղ հակառակ այս ձմեռվան արտաքո կարգի գարնանային մեղմության։ Խոնարհաբար կխնդրեմ, եթե ոևէ արգելք չիկա բարեհաճեցեք օր առաջ արտոնաթուղթս ղրկել տալու շնորհ ընել, որով կարենամ գոնե ծնունդեն հետո գնալ դեպի Երևանի կողմը, եթե իհարկե արտաքո կարգի մի արգելք չի պատահի։ Կարծեմ այս ուղևորությանս միջոցին հ<այր> Գարեգին ալ ինձ հետ միասին կլինի առժամանակ։

Մնամ խոնարհ հարգանոք Ձեր ծառա

Թ. Թորամանյան