Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի լինի գլխի կողմը՝ խաչին ճակատը դեպի արևմուտք. վրան առանձին պիտի շինվի դարձյալ ցած աստիճանավոր տապանաքար, ինչպես տեսած եք Ղոշավանք` Աշոտի գերեզմանին3 վրա: Այս մասին, եթե ուրիշ տեղեկություններ հարկ լինի, ուրախությամբ պատրաստ եմ տալու։

Գրվելիք հոդվածը ի նկատի ունիմ, բայց բարի եղեք ինծի ճշտորեն իմացնելու տպագրության ամենահավանական ժամանակը, որպեսզի չստիպվիմ շտապել և թերություններ գտնվին հոդվածիս մեջ։ Այդ մասին շատ դժգոհ եմ Լալայանցեն, միշտ շտապողական դրության մեջ դրած <է> զիս, որով հոդվածներուս մեջ ակամա թերություններ մնացած են. ներկա հրատարակված թիվի մեջ ունեցած հոդվածս4 դեռ ձմեռը` հունվար կամ փետրվար ամիսներուն, պետք էր, որ տպված լիներ ամբողջությամբ։ Այժմ, ինչպես կտեսնեք, ոչ միայն կեսեն ավելի չէ տպված, առաջին մասն ալ նոր է տպված։ Ուստի հատուկ կխնդրեմ, որ Դուք ինծի ուղիղ ժամանակ որոշեք, որ անոր համեմատ ծրագրեմ հոդվածս և հնարավորություն ունենամ քանի մը հատ ևս պատկեր կամ լուսանկար պատրաստելու։

Դժբախտաբար խմբանկարը խիստ անհաջող դուրս եկավ, եթե ոչ ես ինքս մտադիր էի ղրկել առանց Ձեր ուզելու։

Մնամ հարգանոք`


110. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1912, 16 հուլիսի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ տեր,

Ի Անի

Ձեր մեկնելեն առաջ Անի գտնվելու ցանկությանս արգելք եղավ իմ տանտիրոջ1 անակնկալ մահը, ստիպված եմ քանի մը օր ևս մնալ տանը։

Արդ ներկաիվս խոնարհաբար կխնդրեմ, շնորհ բերեք հայտնել թե արդյոք թույլատրելի՞ է թանգարանի2 մեջ գտնված և իմ հավաքածոյիս հետ անմիջական կապ ունեցող քարերը կամ քանդակազարդերը