Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

114. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

1913, 2 մարտի
Ալեքսանդրապոլ

Սիրելի և ազնիվ բարեկամ

պ․ Լևոն Լիսիցյան,

Երեկ ստացա Ձեր մարտ 7 թվական նամակը, որուն կփութամ պատասխանել։

Միանգամայն որոշած եմ գալ1 թեկուզ ինչ գնով էլ լինի, թեև տակավին ոչ մի պատրաստություն չունիմ ծախքերուս մասին։ Հայտնի հույս ևս չկա, այնուամենայնիվ այս անգամ ալ գերմարդկային ճիգ պիտի թափեմ՝ հաջողելու համար. եթե պարտքերուս հարցը չի լիներ, շատ կհեշտանար գործս։ Հայրիկդ2 շատ աշխատեցավ, որ մի գումար ձեռք ձգե և պարտքերս թեթևացնե, անոր ալ չի հաջողեցավ։ Այժմ պարտքերուս համար մի փոքր թեթևացում ստեղծվեցավ Սահակ Մեսրոպյան մրցանակաբաշխութենեն3 տրված 385 ռ<ուբլի>4 պարգևով և 300 ռ<ուբլի> մի ուրիշ նպաստով։ Առանց այդ պարտքերը տալու անհնար է քաղաքես հեռանալ, ուստի այդ գումարեն ինծի կոպեկ չավելնալեն զատ, նաև դեռ պակաս կմնա, բայց ոչինչ, երբ որ միջոցներ կան այդտեղ խնայողաբար ապրելու, մի կերպ ճարը կգտնեմ և կուգամ անպատճառ։ Գալս միանգամայն անհրաժեշտ է իմ աշխատության5 ճակատագրի6 տեսակետով, կամ այն է, որ այդտեղ գիտական կաճառի ներկայացնելով՝ նպաստավոր վկայություն կստանամ և դա կդյուրացնե պակաս մնացած մասերս ամբողջացնելու և կամ աննպաստ վճիռ ստանալով՝ կթողում վերջնականապես ասպարեզը և կազատիմ այս կամավոր նահատակութենեն։ Առանց Ձեր հրավիրելուն ալ ես վաղուց մտադիր էի ամբողջ գործս ներկայացնել եվրոպական գիտական