Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ


1905, 6 փետրվարի
Ս. Պետերբուրգ

Սիրելի բարեկամ պ. ճարտարապետ,

Դժբախտաբար մինչև այսօր մի որոշ պատասխան ստանալ եկեղեցուց, ուղիղ ասած՝ նրա խորհրդի1 մի քանի անդամներից, չկարողացա։ Ուրեմն ես էլ նույն անհանգստության մեջ էի Ձեր վերաբերմամբ, որովհետև այս րոպեիս կառավարչական հաստատություններից որևիցէ բավարարություն ստանալ անկարելի <է>, երբ գործը ծախսեր է պահանջում։

Եկեղ<եցական> խորհրդի անդամները խոստանում են առաջվա պես 50 ռ<ուբլի> ամսական և ոչ ավել, բայց դեռ կրկնում եմ, որոշված չէ, թեպետ գործիդ բարի ընթացքին նպաստել պատրաստություն են հայտնել և վիճակիս գլուխ արք<եպիսկոպոս> Ներսես սրբազան և Մեսրովպ վարդապետ։ Ներկայումս երկուս այստեղ են։ Ամառ անպատճառ Անիում կլինեմ։

Ձեր հարգանոք

առ Ձեզ

Ն. Մառ