Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դատապարտելով հանդերձ ընդհանուր երևույթը, անշուշտ չեմ կարող չի հարգել ազնիվ բացառություններ, որոնք անպատճառ կգտնվին, բայց իհարկե անոնք ալ ինձ ու Ձեզ պես կռնակնին շապիկ չեն ունենար, ուստի այս առթիվ իմ խորին շնորհակալություններս հայտնեցեք այն անձանց, որոնք աջակցեցին Ձեզ ի սրտե այդ կեղտոտ գործը մաքրելու համար:

Այսօր ևեթ կգրեմ պ. Կարանյանցին, որ Ձեր ծախսած 17 ռուբլին ղրկե Ձեր հասցեին: Եթե այստեղ իմ միջոցներս ներեին, ինքս անմիջապես կփոխադրեի, սակայն հնար չունիմ, դեռ երեք ամիս անհրաժեշտ է այստեղ մնալս, անհրաժեշտ է եթե ոչ ավելի, հազիվ 20—25 օրվան ապրուստ ունիմ, մտածմունքը պաշարեր է զիս, կողմնակի հույսերու ապավինած մնացեր եմ: Այստեղ գալուս նպատակի անշուշտ գիտեք, արդյունքի մասին ի՞նչ գրեմ, դեռ կանուխ է. թերևս մեկ երկու ամիս հետո եվրոպական լրագիրներ գրեն: Սակայն այժմեն կարող եմ ըսել, որ հայ ճարտարապետությունը վերջնականապես մտավ եվրոպական գիտության մեջ պատվավոր տեղ ունեցող բոլոր ազգերու ճարտարապետական գիտությանց շարքը և հուսալի է, որ հետզհետե անոր աթոռը բարձրանա յուր արժանավոր տեղը:

Խնդրեմ երբեմն գրեցեք, սիրով պիտի կարդամ և պատասխանեմ.

Ընդունեցեք հարգանքներս
Ձեր Թ. Թորամանյան

Հասցես՝ T. Toramanian XVIII Hofstatt-gasse 7. D. 15
When Austriche

117. ԲՐՈԻՏՈՍԻՆ

1913, 7 մայիսի
Վիեննա

Սիրելի և ազնիվ բարեկամ,

պ. Բրուտոս,

Այստեղ ստացա Ձեր 19 ապրիլ և 2 մայիս թվականավ նամակները, երկուքն այ այսօր, ամակդ Երուսաղեմ. շնորհակալ եմ. փողը ստացված է1 արդեն, միամիտ եղեք, Ձեր 17 ռուբլին2 ևս հանձնված փոշթին, որ կհուսամ, թե ցարդ ստացած կլինիք, Պատրիարքի3