Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ոչ ուշ կանգնված: Այս հիշատակարանները, ըստ մեծի մասին իրենց նախնականությունը պահած են։

Երեք եկեղեցիներն երկուքը գյուղի մեջ են, իսկ երրորդը գյուղին հարավ-արևմտյան կողմը 1-2 վերստ հեռավորության վրա է:

Գյուղի միջի մեծ եկեղեցին մի հոյակապ եկեղեցի է ներքուստ և արտաքուստ խաչաձև, արտաքուստ absideներու որմասյուները միացնող աղեղներու և պատուհաններու պսակներու վրա քանդակված են նուռ և խաղող: Արևելյան կողմին վրա ունի երկու խոշոր nicheեր հետագա դարերու ոճերեն շատ տարբեր ձևով: Արևմտյան ճակատին վրա կան քանի մը արձանագրություններ, որոնք հավանորեն XII-XIII դարերու կպատկանին: Արևելյան կողմին վրա ևս կան հատուկտոր արձանագրություններ՝ նույնպես ուշ ժամանակի: Թիվ 13 լուսանկարը մեծ եկեղեցին է հարավ-արևելքեն նկարված: Թիվ 14 լուսանկարը հարավ-արևմուտքեն, թիվ 15 լուսանկարը հյուսիս-արևմուտքեն: Թիվ 16, 17 <լուսանկարները> հարավային կողմի քանդակազարդ պսակավոր պատուհաններ են: Թիվ 18 լուսանկարը հարավային abside ի որմասյուներն ու զանոնք պսակող քանդակազարդ աղեղներն են: Թիվ 19 լուսանկարը արևմտյան absideի որմաղեղներեն մեկն է, որուն տակ կա մի ընդարձակ արձանագրություն ՈՀԱ թվականի: Այս արձանագրության տեղը շատ բարձր լինելով նկարված է թելեօպժեքթիֆով[1]:

Գյուղի միջի երկրորդ եկեղեցին, որ ավելի փոքր է, կգտնվի մեծ եկեղեցիեն 20—30 քայլ դեպի արևելք: Թիվ 21, 22 լուսանկարները կներկայացնեն փոքր եկեղեցին հարավ-արևմուտքեն և հարավ-արևելքեն։ Այս եկեղեցին հետաքրքրական է արևելյան կողմեն իր բացօթյա absideներով ինչպես Երերուք, Տեկոր և յուր նմանները, իսկ ներքին կողմը ունի երեք abside, մեջտեղինը մեծ և կողմնակիները քիչ փոքր: Ձախակողմյան abside-ի գմբեթարթին մեջ կան գունավոր նկարներու մնացորդներ: Թիվ 23 լուսանկարը այս փոքր եկեղեցվո արևմտյան դրան վրայի արձանագրությունն է։

Թիվ 24 և 25 լուսանկարներ Արդիկեն մոտավորապես երկու վերստաչափ դեպի հարավ-արևմուտք գտնվող եկեղեցին է հարավ-արևմուտքեն (թիվ 24) և հարավ-արևելքեն (թիվ 25) լուսանկարված: Ըստ արձանագրությանց Լմպատա վանք կկոչվեր ի հնումն: Իր ոճի բոլոր հատկություններով, առանց ոևէ կասկածի, այս

  1. Մոռացեր եմ Հառիճի պատկերներու շարքին մեջ դնելու մի հին զանգակի պատկեր (թիվ 20 լուսանկար), որ գտնվեր է գյուղի այն արտերուն մեջ ուր գտնվեր է կոթողաձև գերեզմանաքարը վերև հիշված։