Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոևէ կերպով գնել և ինձ ղրկել. չափազանց շնորհապարտ կթողուք զիս, այն ժամանակ ես կանեմ, ինչ որ հարկն է։

Խնդրում եմ բարի եղեք հարցնելու մեր բարեկամ պ. Հ. Տեր-Հարությունյանին, թե արդյոք ստացա՞վ իրեն ղրկածս մի ծրարը Ասլան Շահնազարյանին հանձնելու համար. ըստ նմին նաև մի նամակ իրեն հասցեին։ Զղջացի, որ փոշթով չուղարկեցի, ղրկեցի մի մարդու հետ. այն օրեն ի վեր լուր չունիմ, ոչ պարոն Տեր-Հարությունյանեն և ոչ ալ Շահնազարյանեն։

Սրտագին բարևներս Զեզ և պ. Տեր-Հարությունյանին։

Մնամ հարգանոք՝
Ձեր Թ. Թորամանյան


129. ՀԱԿՈԲ ՏԵՐ-ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆԻՆ

1914, 17 հունիսի
Ալեքսանդրապոլ


Հարգելի և ազնիվ բարեկամ

պ․ Հակ․ Տեր-Հարությունյան,
Տփխիս

Անշուշտ պահ մը գայթակղեցաք իմ մասին, որ գուցե Ձեզ կամավորապես մոռացա, բայց եթե զիս շրջապատող ու կաշկանդող աղետալի չար<ի> քներուն փոքրիշատե ծանոթ լինիք, նույնիսկ կզարմանաք, որ տակավին կապրիմ. չգիտեմ քաջութենես է, թե՞ անզգայութենես, որ կհանդգնիմ դեռ կուրծք տալ և մաքառել իմ ուժերես այսքան բարձր ձախողվածներու դեմ։ Միայն այսքանը ճշմարիտ է, որ համառ կերպով որոշեր եմ, կամ ավելի ճիշտ՝ համոզվեր եմ ասպարեզիս կիսաճամփան մեռնիլ։

Վաղը առավոտյան կմեկնեմ1 քաղաքես, դարձյալ խաչս շալակած. աստված գիտե, թե ինչ տաժանելի գողգոթաներե պիտի անցնիմ, հեռավոր հույսերու ապավինած։ Այդ հույսերն ալ երբեք նյութական ոևէ հաջողություններու հետ կապ չունին, այդ մասին մտածելն իսկ ցնորք եմ համարում, սակայն չեմ հուսահատվում բարոյական հաղթանակիս մասին։

Մինչև այսօր չի գրելուս պատճառներեն մեկն ալ այն էր, որ ամեն հնար ի գործ էի դնում գեթ մի անգամ գալ Թիֆլիս և խոսել Ձեզ հետ շատ երկար և կարևոր նյութերու մասին։ Ոչ միայն այդ