Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ վճարվելիք դասագները, որչափ որ անդր քան չզափն բարձր լինին, համեմատելով անոնց քանակին հետ՝ ամբողջ տարվան մեջ այնպիսի գումարի մը պիտի հանգին, որմե շատ ավելին գեթ առայժմ ապահովված ունիմ իմ տրամադրության տակ, որ բավականացնում է թե՛ ապրուստիս և թե՛ գործիս համար՝ ծախսելու պիտույքներուս, ճանապարհորդություններով և ուրիշ պատահական ծախքերուս։ Ընդունելով թոշակավոր պաշտոն վստահ եղեք, որ միանգամայն կդադրին այդ աղբյուրները՝ ինձ համար բոլորովին անժամանակ կերպով, և երբեք բավականություն չեն կարող տալ ծախքերուս՝ ստացած դասագիներս, որչափ որ ալ շատ լինին։ Բացի այս, մոտ 1200 ռ. պարտքի ներքև ճնշված լինելու դժբախտությունը ունեցած եմ տարիներե ի վեր, պարտատերներս մի կերպ հաշտված են առժամաբար անվճար մնալուն՝ գիտնալով, որ ոևէ հաստատուն եկամուտ չունիմ առայժմ։ Երբ թոշակավոր պաշտոնի գլուխ անցնիմ, անոնց մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք եթե ոչ ամբողջությամբ, գեթ պարբերաբար վճարումներ պիտի պահանջեն անկասկած։ Այդ արդարացի պահանջները մերժել կամ չի մերժել, երկու կերպն ալ զիս պիտի դնեն վատ դրության մեջ և պիտի խանգարվի միանգամայն տնտեսական դրությունս։

Կարծեմ թե բոլորովին հեռու շահախնդրական նպատակներե՝ Ձեզ համար պարզ ըմբռնելի կլինի առարկություններուս արդարացի և շատ բնական լինելը։ Մյուս կողմանե ի սրտե ցանկանալով գոհացում տալ Ձեր բաղձանքին, որ իմս է նաև, կառաջարկեմ հետևյալ միջոցը․ որ շատ կդյուրացնե գործը, ի միջի այլոց նաև օտարահպատակութենես հառաջ գալիք դժվարությունը, որ գուցե պիտի պատահի:

Դասրնթացքներու ամբողջ շրջանին ես հանձն կառնեմ հաճախ1 մասնավոր հրավիրանոք գալ այդտեղ և դասախոսություններ կարդալ անպաշտոն կերպով2, այնպես որ այդ մի շարք դասախոսությունները իրենց ծրագրով և դասավարությամբ տարեկան դասընթացքներու ամբողջության արժեքը ունենան։ Դուք կորոշեք ժամանակները և ես պատրաստ կլինեմ գալու ուզված ժամանակ՝ յուրաքաանչյուր գալուս 1—2 դաս կարդալու համար։ Եվ այս կերպ դասախոսություններու համար այժմեն վճռականապես հայտնում եմ, որ ոչ մի փոխարինություն չեմ պահանջելու, բացի զուտ ճանապարհահածախսից։

Հուսամ կհայտնեք ինձ այս մասին Ձեր որոշումները։

Մնամ հարգանոք՝ Ձեր Թ. Թորամանյան