Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

134. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

1916, 10 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ պ. Լ. Լիսիցյան,

Երբ կացությունս Ձեզ լավ հասկանալի եղած է, բնականաբար զիս չեք մեղադրելու, որ հակառակ իմ և Ձեր ցանկության, պատասխանս ուշացավ։ Կամքից ու կիրքերից զրկված մեքենական կերպով ապրող մի մարդ դարձեր եմ ակամա. ես էլ ցավում եմ խորապես իմ վրա, բայց ի՞նչ կուգա ձեռքես1։

Համոզված եմ, որ մալարիան այլևս անբաժան ընկեր դարձած է ինձ, իսկ ինչ կվերաբերի նոր զգացած ցավերուս, մեկ անգամ միայն գնացել եմ բժիշկի, և մի որոշ եզրակացության չի հանգել բժիշկը. ցավերս աղիքներե՞ս է, թե ստամոքսես, հայտնի չէ։

Պատկերներու համար գրածնիդ սիրով հանձն կառնեմ կատարել, միայն խնդրում եմ այնքան շտապով չի պահանջեք, միայն աշխատեցեք թղթի լավ տեսակեն ուղարկել, քանի որ այդչափ կարևոր նպատակի համար է, վատ թղթերու վրա մանրամասնություններ շատ են կորչում։

Պ. Հակոբի հետ ղրկված նվերի համար մեծապես շնորհակալ եմ։

Հարգանոք բարևներս հայրիկին ու մայրիկին2։ Մաղթելով Ձեզ առողջություն և հաջողություն:

մնամ` Ձեր Թ. Թորամանյան