Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարմար մարդ չի գտնվելն էր. ինչպես կերևի փոստը կանոնավոր չի գործում, գանգատվողներ շատ են։

Անիի գործերը բոլորովին անորոշ վիճակի մեջ են. թուրքերը սպառնալից դիրք բռնած՝ շարունակում են ավերումները։ Մի շաբաթ առաջ դարձյալ ղրկեցի մեր Անիի նախկին պահապանին և բերած տեղեկությունները հաղորդեցի Երևան՝ առանձին նամակով, պ. Գևորգ Ղազարյանի միջոցավ: Բացի այս, քաղաքիս՝ հաջորդի միջոցով, հեռագրել տվի Կարսի նահանգապետին, սակայն մինչև այսօր ոչ մի արդյունք։ Գարեգին եպիսկոպոսի դրած պահապանները հեռացել են, չգիտեմ ի՞նչ պատճառով․ այժմ Անին այն դրության է, ինչ որ էր ասկե 2—3 ամիս առաջ, այսինքն՝ բոլորովին անտեր։

Այստեղ ես պարապում եմ՝ հանձն առածս Զվարթնոցի գործով1 կամաց-կամաց դասավորում եմ նյութերս, երևի մի ամիս հետո հազիվ կարողանամ սկսել պատմական և մասամբ նկարագրական մասը։ Չափազանց շատ նեղվում եմ գրեթե հուսահատության չափ՝ գրքերուս և ձեռագիրներուս կորսվելուն2 պատճառով․ գոնե քաղաքումս մի մատենադարան չունենք, որ գտնեմ հարկ եղած անհրաժեշտ հատորներ․ եթե հնարավոր լիներ պատրաստ եմ ամեն տեսակ զոհողություններ անել և Փարիզեն բերել տալ կրկին կորած հատորներուս տեղը։ Եթե այս մասին մի դյուրություն կգտնեք, զիս շնորհապարտ կթողեք։

Դժվարությունների առջև կանգ առնել ես չի գիտեմ, բայց անկարելիին առջև ստիպված գլուխ եմ ծռում։ Այժմ Անի գնալ՝ կնշանակե կյանքը վրա տալ ձրի, իսկ Գագկաշեն ս. Գրիգորի չափագրությունը անհրաժեշտ է այս գործիս համար։ Խնդրում եմ հատկապես, որ եթե այդ տեղից հնար կունենաք ոևէ կերպ ազդել Լուսավորության նախարարության կամ Մասնաժողովի անդամների վրա, փութացրեք, որպեսզի անկարելիության մատնվելու դժբախտությունը չունենամ։ Սեպտեմբերին պիտի գնամ Էջմիածին՝ Զվարթնոցում աշխատելու․ այժմ չափազանց շոգ է և անպայման շոգը անմիջապես պիտի ազդե ջերմիս վրա։ Եթե գեթ առաջիկա ամսվա մեջ հաջողվի ինձ Անիում աշխատել, հուսով եմ, որ ժամանակին պարտքս կկատարեմ։ Ցավում եմ, որ այն ժամանակ<վա> լուսանկարչական պլաստինքաները և թուղթերը չունեն, երեք անգամ թանկ են ծախում այժմ հենց նույն ապակիները. 18X24 չափը հարցրի վերջին օրը՝ 550 ռ. ուզում են երկուտասնյակին։ Հույսս դրել եմ մի քիչ էժաննալուն վրա. ինձ պետք պիտի գա երկու ամիս