Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո: Զիս հավատացնում են, որ սպասվում է մեծաքանակ ապրանք։

Այստեղ հացը և միսը չափազանց առատ են, իսկ գները Թիֆլիսի <հետ> համեմատելով զանազանատեսակ են։ Սպիտակ և սև հաց (զուտ ցորենի) հավասարապես 7 ռ., միսը ռչխարինը՝ 8 ռ., տավարինը 6 ռ., կարագը՝ 38— 40, պանիրը, (անքաշ) 10—12, կարթոլը 7 ռ., կանաչ լոբին 5—7 ռ. մի կապ սոխը, որ Թիֆլիզի կապերին հազիվ 1/8-ն է, արժե 1,5 ռ. ուրիշ կանաչեղենները նույն համեմատությամբ։ Օդերնիս և ջրերնիս խիստ լավ, գիշերները համարյա ցուրտ է, իսկ ցերեկը տոթ ամենևին չկա։ Ես երևակայում եմ, թե Դուք ինչքա՞ն նեղվում եք թե՛ ջրի պակասությունից և թե՛ անտանելի տոթից։

Խնդրում եմ պ. Լևոնին, որ չի մոռանա Թաղայշվիլիին դիմել գրքին համար, անհրաժեշտ պետքերես մեկն է Զվարթնոցի համար, և թույլտվություն ստանալ միևնույն ժամանակ պատկերների արտատպության: Եթե կպատահի հունարենե-ֆրանսերեն և ֆրանսերենե-հունարեն բառարան, անպատճառ գտեք ինձ համար և փոխարժեքը ստացեք ի հաշիվ ռոճիկիս։ Միևնույն ժամանակ սկսեր եմ նաև բառարանիս3 վերականգնման, թեև խիստ շատ վնասված է. բայց ի՞նչ արած, պետք է աշխատել մի կերպ։

Ես մոռացա այդտեղ խոսել. թե այսուհետև ռոճիկներս այստեղ ումնի՞ց պիտի ստանամ. կարգադրությունը անհրաժեշտ էր եթե այդ կարգադրությունը ուշանա և ես տան համար ծախսած լինիմ մոտիս գումարը, բնականաբար շատ պիտի նեղվինք։ Խնդրում եմ միջամտեք այս գործի կարգադրության համար։

Ամբողջ ընտանյոք4 բարևում ենք Ձեզ և երկար կյանք ու առողջություն մաղթում․ բարի եղեք մեր ամենուս հարգանքները տալ իշխանին5, բժիշկ Զարգարյանին և ուրիշ մեզ հիշող բարեկամաց։

Մնամ ի խորոց սրտե հարգանոք՝

Թ. Թորամանյան

145. ԱՏՐՊԵՏԻՆ

1919, 21 հուլիսի
Ալեքսանդրապոլ

Ազնիվ բարեկամ պ. Ատրպետ,

Ներողամիտ եղեք, որ ուշ գրեցի նախ շատ տարտամ և սրտնեղ դրության մեջ եմ, երկրորդը՝ հարմար եկողի չէի պատահում։