Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազարներ կկորչեն Անիի գանձարանից։ Կամ այն է, որ այդ խոտերը բոլորովին պիտի չորանան և անպետքանան և կամ մեր հերոս գաղթականները՝ ըստ հաճույս, իրենց զենքի ուժով պիտի գան քաղեն և տանեն, թեև այդ մասին հնար եղած միջոցները ձեռք առել եմ։ Երբ գաղթականները զենքի ույժով պետության և իշխանության հասցեին անլուր հայհոյանքներ տեղալով և մեզ մահ սպառնալով սկսել էին ինքնակամ աթարները կտրել, մի շատ տարօրինակ ձևով զիրենք ղրկեցի մի հանձնարարական նամակով Ալեքսանդրապոլի նահանգապետին, որպեսզի թույլ տա գյուղից աթար բաց թողնելու՝ վստահ լինելով, որ ավելի պիտի հանդիմանվին, քան գոհացում ստանան, որովհետև Ալ<եքսանդրա>պոլից մեկնելուցս առաջ անձամբ խնդրել էի, որ զիս պաշտպանե գաղթականների քմահաճույքներից, միևնույն ժամանակ առանձին գաղտնի նամակ գրեցի՝ նրանց մեզ վրա գործ դրած բռնություններու մասին։ Գործած հնարքս իզուր չանցավ բոլորովին, մի քիչ մեղմացան գաղթականները և հանձն առին կիսովի կտրատել աթարները չորացնել և կեսը տանել իրենց համար, իսկ մյուս կեսը թողուլ մեզ համար։ Այնուամենայնիվ, դեռ բոլորովին վստահ չեմ, թե առանց միջադեպի անցնի մինչև վերջը։ Ուստի անհրաժեշտ գտա, ինչ գնով էլ որ լինի, պետական միլիցիոներներ հրավիրել ինձ մոտ. այս նպատակով ալ գրեցի թե՝ Կարսի նահանգապետին և թե' մեր շրջանի գավառապետին. վերջինս փութաց անմիջապես ուղարկել երեք հատ լավ տղերք, որոնց մասին հանվանե մատնանշած էի: Երեք օրե ի վեր է, որ այստեղ են, սակայն նրանք էլ իրենց առանձին պահանջներն են դնում մշտապես մնալու համար, եթե ոչ սպառնում են շուտով մեկնել, այն է հաց, հաց և դարձյալ հաց. ուստի մի կերպ պետք է, որ հնար ստեղծեք՝ նրանց համար հացի միջոց գտնեք սովորական նորմայով՝ յուրաքանչյուրին ընտանիքին 5—6 հոգի հաշվելով. գուցե ուղղակի միջոցներով անկարելի լինի, սակայն անուղղակի միջոցներով հնարավոր է, եթե կկամենաք։ Պետք է գիտնաք, որ մեր պահակները բոլորովին անընդունակ և անկարող են այդ գազանացած գաղթականներու դեմ կռվելու, եթե պետական միլիցիոներներ պաշտոնապես չի գտնվին այս տեղ. բացի այս, ինձ համար ևս անկարելի պիտի լինի այս ամայության մեջ մնալ, եթե պետական ուժեղ հսկողություն3 չի լինի, ստիպված պիտի լինիմ հրաժարվել պաշտոնիցս4 և քաշվել քաղաք: Այստեղի անցքերից Ձեզ պատմեմ մի դեպք, որը թերևս Ձեզ համար հասկանալի դարձնի մեր սոսկալի դրությունը այստեղ. բավական