Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս. մենք Անիում առնվազն կարող ենք քաղել 4-5000 սայլ խոտ: Եթե զինվորական իշխանության գործավարին հետ պայմանավորվինք, տեղին վրա հեշտությամբ կծախենք խոտերը և կհոգանք Անիի ուրիշ անհրաժեշտ տնտեսական կարիքները:

Կա նաև երկու արտ կորնգան քաղելու. եթե Անիի հողերի մեծ ցանք անողներից պահրա կհավաքենք, կորնգանը միասին աղալով կունենանք մեր պահակներին համար և բանվորներին պատրաստ ալյուր: Եթե հիմա ես իմ տրամադրության տակ ալյուր ունենայի, անհամեմատ աժան գնով աշխատավոր կգտենի և գործս այսպես կաղն ի կաղ չէր գնար։

Շատ երկար գրեցի, գուցե Դուք էլ կարդալով ձանձրացաք, այնուամենայնիվ կարևոր համարեցի։ Վերջին անգամ խնդրում եմ, որ Ձեզ հանձնած հուշագրիս մեջ նշանակածս բոլոր գործերը կարգադրելուց հետո, այս նամակովս ևս առաջադրված հարցերը ըստ ամենայնի կարգադրված՝ շուտով գաք մեզ մոտ և մեզ ուրախացնեք։

Շինարարական գործերը6 առայժմ դժվարությունների են հանդիպում, այս մասին երկար գրել եմ մեր հարգելի գլխավոր ճարտարապետին մանրամասն, կտեղեկանաք նրանից։ Ընդունեցեք ինձ հետ միասին Անիի բոլոր մենավոր բնակիչներիս անկեղծ հարգանքներն ու բարեմաղթությունները։

Ձեր Թ. Թորամանյան

Հ.Գ. Նամակներ այսուհետև գրեցեք Անիի հասցեով, շաբաթը մեկ երկու անգամ մարդ կուղարկեմ: Եթե հնար ունենանք երբեմն էլ լրագիրներ ուղարկեցեք մեզ, որ աշխարհից բոլորովին կտրված չի մնանք։

Նույն


153․ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1920, 1 հունիսի
Անի

Ազնիվ բարեկամ,

Պետական միլիցիոներներից1 մեկուն եղբայրը Էջմիածնի մեջ հիվանդ լինելով՝ ստիպված էր գալ Երևան և Էջմիածին, ուստի առիթից օգտվելով գրում եմ սույն նամակս նախքան Ձեր գալը, որուն ակնդետ սպասում եմ ամեն օր։