Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի անցնին և կամ եռապատիկ պիտի ծախսեմ, առանց զգալի օգուտ ունենալու: Իսկ մյուս բոլոր բաներու համար երկար կարող ենք խորհիլ և ծրագիրներ մշակել, եթե իհարկե կշտապեք գալ այստեղ: Եթե այս խնդիրներս դարձյալ ձգձգվին ապարդյուն կերպով, թող զարմանալի չի թվի Ձեզ, եթե ըսեմ, որ միակ ճարս կմնա միանգամայն հրաժարվել պաշտոնից2 և քաշվել բոլորովին:

Երկու օր է, որ սկսեր են գաղթականները քաղել Անիի սահմաններու խոտերը՝ առանց լսելու ինձ. մտադիր էի պայմանավորվիլ գեթ կիսովի կամ կապալով տալ ամբողջ սահմանը, սակայն այս ըմբոստ տարրը ոչ իշխանություն է ճանաչում և ոչ հրաման, ինչ կերպով ալ որ վարվիմ հետերնին, անպայման իրենց կամքն են ուզում առաջ տանել, չեմ կարողանում սառնասիրտ կերպով ականատես լինել, երբ գալիս են՝ ապավինած իրենց մոսինին կամ մավզերին, հեգնում ու ծաղրում են ամեն աղաչանք, խնդիրք կամ հրաման: Վստահ եմ, որ գեթ այս անգամ, զգալով գործի ստիպողականությունը՝ կգաք, ականատես և ականջալուր կլինիք ամեն բանի և վերջ դնելու կաշխատիք ամեն տեսակ սպասվող չարիքների:

Խնդրում եմ մի մոռանաք միասին բերել իմ վճարածս ալյուրի փողերը և (11) տասն և մեկ օրվան ճանապարհորդական օրավարձերս, որուն մասին գրել եմ Ձեր գլխավոր ճարտարապետին3, նաև ուստա Արութին վճարածները և այս անգամ ալ վճարվելիքը4: Ներողամիտ եղեք սույն պահանջիս համար, որովհետև շատ նյութական նեղության մեջ եմ, պարտքեր ունեմ վճարելիք, և հնար չունեմ տալու ռոճիկես, որը արդեն չի բավականացնում ամսական համեստ ծախսերուս՝ զրկանքի հասնելու չափ խնայողությամբ ապրելով:

Մնամ ի սրտե հարգանքներով՝

Թ. Թորամանյան