Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մի տարի առաջ անեղծ պահված քանդակագործ բեկորներ և արձանագրություններ՝ այսօր միանգամայն այլանդակված դրության մեջ են. կոտրատել են Շինողի հունարեն արձանագրությունը3, արտաքին որմաղեղների մեջ քանդակված նուռ և խաղողի ամբողջական, անվնաս հանվարծ մի մասի վրայից քանդել ու թափել են խոշոր նուռերը: Այսօրինակ ավերածություններ մի առ մի թվել ավելորդ եմ համարում և ցավալին այն է, որ այս բոլոր վնասներին, ոչ ոք ինքզինքը պատասխանատու չի համարում, որովհետև մինչ այսօր Զվարթնոցում ծառայողների պաշտոնը եղել է հսկել միմիայն հողերի տնտեսության և արդյունաբերության վրա: Հ. Խաչիկին տրվել է պաշտոն՝ հողերը մշակելու և արդյունագործելու, իսկ մյուս երկու պահապանների վկայականները ցույց են տալիս, որ մին եղել է ջրպետ, իսկ մյուս՝ անդապահ, հետևաբար ավերակները միանգամայն թողված են ճակատագրին, որուն հետևանքն է այսօրվան տխուր պատկերը: Հ. Խաչիկ և մյուս պահապաններ այս ավերածությունները վերագրում են որբերին4, որոնք նախորդ տարին ապրում էին այնտեղ՝ տնտեսական աշխատանքներ կատարելու պատճառով: Որբերի տգիտությունն ու անփորձությունը կարող էին այս չարիքները հառաջ բերել, սակայն եթե ձեռնահաս մեկը լիներ այնտեղ և խստիվ զգուշացներ որբերի մուտքը ավերակների մեջ, թերևս այս վնասները չի լինեին:

Իրաց այս վիճակին ինձ համար դժվար պիտի լինի Զվարթնոցի ավերակների պահպանման համար հսկողությունը ստանձնել5, եթե ՀՊ կոմիտեն դրական միջոցներ ձեռք չառնե լրջորեն այդ գեղարվեստա-պատմական հուշարձանի բեկորները պահելու համար: Այս մասին կոմիտեից պիտի խնդրեմ հետևյալ նախնական և անհետաձգելի միջոցները: 1. Պաշտոնապես պահանջել նախկին վարիչից, որ ցուցակում հանձնե ինձ թանգարանը՝ բացատրելով մանրամասն յուրաքանչյուր առարկայի գտնված տեղը, ինչ միճակի կամ դրության մեջ գտնվելը և գտնելու ժամանակը: 2 Ձեռնարկել մի սրահի շինություն, որուն մեջ հնարավոր լինի ապահով կորպով պահպանել այժմյան թանգարանի առարկաները և դուրսը մնացած կարևոր բեկորները, որոնց կորուստը անփոխարինելի կլինին: 3. Նշանակել երկու պահապան աշխատավորներ, որոնց պաշտոնը լինի բացի պահպանությունը, օժանդակել նաև թանգարանի