Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դռան վրա չի պատին մի մասը, փլչելով՝ ծածկել է դուռը, բաց մնացել է միայն մի փոքր ծակ, ուրկից ներս ոչինչ չի երևում՝ ներսի մթության պատճառով: Քարայրի մոտ ինկած է կապույտ որձաքարից կոփված քարայրի դուռը, սակայն կեսը միայն կա, մյուս կեսը տարել են գյուղացիք իբր սալաքար գործածելու համար: Այս գյուղի շրջանից ևս գտնվել են հաճախ հեթանոսական գերեզմաններ՝ հողե ամաններով և ուրիշ առարկաներով: Այս կողմերի բոլոր գյուղացիք արտերը պարարտացնելու համար միշտ փորում են այսպիսի բլուրներ և հողը տանում: Նրանց միջից դուրս են գալիս պատմական արժեք ունեցող սույն կարևոր առարկաները, կարծում եմ, որ այս մասին ևս պետք է միջոցներ ձեռք առնել ինքնակամ փորումները արգելելու համար9:

Օրը երեկոյանում էր, ստիպված էի վերադառնալ, ուստի հաստատ վճռեցի, որ շուտով, առանձին պատրաստությունով, վերստին գնամ սույն տեղերը մանրամասն չափագրելու, լուսանկարելու և ուսումնասիրելու համար: Առ այս պիտի սպասեմ Կոմիտեի առանձին որոշման:

Վաղարշապատ վերադառնալով՝ հետևյալ օրը (10 ապրիլ) դիմեցի գործկոմի նախագահին, որպեսզի կամ պաշտոնապես ինք պահանջէ շրջանից գտնված իրերը և կամ հանձնարարե, որ ինքս ստանամ։ Նախագահը ինք ևս տվեց ինձ առանձին մանդատ՝ Կոմիտեի տված հիմունքներով Վաղարշապատի գավառի համար: Հարմար առթիվ ինքս կգնամ Սամաղար (թերևս վաղը կամ մյուս օր)՝ անձամբ ստանալու համար շրջգործկոմից խեցեղենները, սակայն չեմ իմանում ի՞նչ վիճակի մեջ պիտի գտնեմ այսքան քաշքշվելուց հետո:

Թ. Թորամանյան

157. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1924, 27 ապրիլ
Էջմիածին

Հարգելի ընկ. Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարյան,

Հ<այր> Խաչիկի հիվանդության պատճառով թանգարանի1 հանձնումը հետաձգվեցավ մինչև երեկվա օրը:

Երեկ առավոտյան Հ. Խաչիկի հետ գնացինք Զվարթնոց: 1923 թ. մարտի 24-ին կազմված մի ցուցակի համաձայն, որով Հ. Խաչիկ