Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասնավոր աշխատանքներուս հետ կորցուցի նաև ընդհանուր մեծ աշխատությանս համար ունեցած ձեռագիրներս և հուշատետրներս։

Արդ կհուսամ, որ հավատալով իմ անկեղծության և անհուն հարգանքիս դեպի Ձեր պատկառելի անձնավորության, կփարատեք Ձեր կասկածները իմ անձիս նկատմամբ։

Իսկ ինչ կվերաբերի թե՛ նյութերս և թե մի օրինակ Ձեր գրքից ստանալու համար, շուտով միջոցներ ձեռք կառնեմ պետական պաշտոնական մի անձնավորություն լիազորելու իմ կողմանե, որուն կարող եք վստահել ամեն ինչ հանձնելու։

Մնամ խորին հարգանքներով՝

Թ. Թորամանյան

Հ․ Գ. Պարզված է գրեթե, որ Ձեր ինձ համար ուղարկած երկու օրինակ գրքերը8 երկու մեծանուն գրագետներու մատենադարանի զարդն եղած են, սակայն ոչ մի դրական փաստ չունիմ պահանջելու, որովհետև տվողները այժմ հեռացած են Անդրկովկասեն։

Նույն


172. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ

1925, 2 սեպտեմբերի
Էջմիածին

ՀՀՊ Կոմիտեի նախագահին,

Էջմիածնից դեպի հյուսիս՝ 8—9 վերստ հեռավորության վրա, Հաջի Ղարա1 գյուղացիք, գյուղի բնակչության խտացած լինելու պատճառավ, գյուղի արևելյան կողմը՝ մի հողամաս հատկացրել են որպես տնատեղեր՝ մոտավորապես երեք հարյուր հոգու համար։ Այս հողամասը, որ արևելյան կողմից հասնում է մինչև Աշտարակի խճուղին, ունի իր մեջ մի հնագիտական շերտ, որուն մեջ գտնվում են նախապատմական գերեզմաններ և մենհիրների2 մնացորդներ։

Արդ, հարկ եմ համարում հայտնել այս իրողությունը, որպեսզի պաշտոնապես միջոցներ ձեռք առնվին արգելելու համար հնագիտական շերտի վրա տների կառուցումը, այլև խստիվ արգելվի նույն վայրերում գտնված քարերը օգտագործելը շինությանց համար, ինչպես արել են մինչև այժմ։

Նույնպես այս Հաջի Ղարա գյուղի հյուսիսային սահմանում, որը սահմանակից է Օշականի հողերին, կան բազմաթիվ հետաքրքրական