Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համապատասխան հիմնարկություն կա։ Արդ խնդրում եմ անմիջական կարգադրություն անեք այդ իրերը Երևան բերել տալու, քանի դեռ չեն կորած։ Եթե ես հնար ունենայի, այսօր ևեթ ինքս կգնայի։ Այդպիսի բաները օր օրի ձգելու չի գար, որչափ շուտ վրա հասնինք, այնքան օգտակար կլինի։

Թ. Թորամանյան

Հ. Գ. Այս վերջին տեղեկությունը ինձ բերել է շրջանի լուս. հրահանգիչ Միրզոյանը (կարծեմ Ձեզ ծանոթ և աշակերտ)։

184. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

1926, 18 հունիսի
Էջմիածին

ՀՀՊ Կոմիտեին1

Դեպի Այղրզյոլ տարվող էլեկտրական թելերու համար մի սահմանում փորում էին խոր հորեր, սյուներ տնկելու համար։ Այդ հորերից մեկում, որուն լայնությունն ու երկարությունն է (յուրաքանչյուր կողմը) 2,30 մ<ետր>, խորությունն է 1,76, հորի բացվածքը ճշտիվ համապատասխան է երկրի չորս կողմերուն, հյուսիսային կողմին վրա հանկարծ, 85 սանթիմ խորության վրա երևացեր է մի կարաս։ Անմիջապես ինձ լուր հասցրին մերինները, որոնք հսկում էին այդ գործերուն վրա: Լսելուս պես գնացի, բայց այստեղ էլ մինչև հասա բանվորներ արդեն կարասը հողից հաներ էին: Մեջը լիքն է եղեր հողով մինչև բերանը, բայց հողի հետ խառն գտել են մի քանի մարդկային ատամներ։

Կարասի բարձրությունն է, 58 սմ, բերնի տրամագիծը, 23, փորի տրամագիծը, 49-50, ներքևի մասը, 15 սմ: Ունի երկու ունկ երկու կողմի վրա և մի երիզ բոլորված կեսից վերև, ներքևը ամբողջապես ծակ է: Կարասը ուրիշ կոտրվածք չունի, ինչպես երևում է ներկված էլ է եղել: Տարի պահեցի Զվարթնոցում, գալիս կտեսնեք: Սակայն ինչ որ հետաքրքրական է, այն է, որ այս քառակուսի հորին հարավ-արևելյան անկյունում 1,42 մ. խորության վրա երևում են մեծ քարերու ծայրեր, որոնք ինձ ենթադրել են տալիս մի փլատակ շենքի քարեր, ճիշտ նույն կողմին վրա կա մի բլուր։ Ամենայն հավանականությամբ այդ բլուրի տակ թաղված կա մի շենքի փլատակ, որուն քարերեն պիտի լինեն այդ երևցածները: Առ այժմ ուրիշ նորություն չիկա, սպասում եմ Ձեր գալուն, ինքս միայն մի