Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

186. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

1926, 7 սեպտեմբերի
Երևան

ՀՀՊ Կոմ<իտե>ի1 Անդամ Ճարտարապետ Թորոս Թորամանյանին

Սրան կից ուղարկում ենք Արդժողկոմատի դատախազական բաժնի № 5230 գրության պատճենը և խնդրում ենք գրել մեզ մանրամասն թե Դադյանի կողմից ե՞րբ, ի՞նչ պեղումներ2 են արված և ի՞նչ իրեր3 են գտնված, որպեսզի Ձեր թղթի հիման վրա պահանջված տեղեկություններն ուղարկենք Արդժողկոմի դատախազական բաժնին։

Խնդրում ենք նաև հայտնել թե ե՞րբ եք մտադիր Թալին գնալ, Կոմիտեի օգոստոսի 25-ի ժողովի որոշման համաձայն՝ եթե հնարավոր է հնադարան4 հիմնելու և այնտեղ գտնված կարասի5 մասին էլ կարգադրություն անելու։ Իսկ եթե Ձեր գնալը կուշանա, ըստ ժողովի որոշման, հինգ ռուբլու սահմանում ճանապարհածախս արեք և կարգադրեցեք, որ կարասն ուղարկեն Էջմիածին։

Նախագահ Գ. Ասատուր
Գիտնական քարտուղար՝ Գ. Լևոնյան


187. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

1926, 13 սեպտեմբերի
Էջմիածին

ՀՀՊ Կոմիտեին1

Ներկա թվականի 7 սեպտեմբեր № 365 գրության համաձայն2 ամսիս 10-ին գնացի Հռիփսիմեի վանքը կրկին անգամ տեսնելու համար Խաչիկ վարդապետի այնտեղ կատարած աշխատանքները3 և հանված բեկորներու դրությունը:

Նկատելով, որ գրավոր դժվար կլինի բացատրել կատարված աշխատանքները, հարմար սեպեցի մի հատակագիծ շինել, որուն վրա ցույց տալ բոլոր կատարված աշխատանքների տեղը և սահմանները։ Սույն գրության հետ ուղարկում եմ նաև հատակագիծը։ Հատակագծին վրա գորշագույն ներկված մասերը ցույց են տալիս նախապես գոյություն ունեցող շենքերն ու պատերը, նարնջագույն ներկվածները կվերաբերին 1925 թվականի պեղումներին, որոնց մասին թե ինքս պաշտոնապես տեղեկագրել եմ Կոմիտեին և թե