Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

189. ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԳԱՎՄԻԼԻՑԻԱՅԻՆ

1926, 6 դեկտեմբերի
Էջմիածին

Վաղարշապատի Գավգործկոմի պահանջով Խաչիկ վարդապետի կատարած ապօրինի պեղումների1 մասին Գավմիլիցիայի կողմից կատարված հարցաքննության աոթիվ մի քանի լրացուցիչ լրացուցիչ տեղեկություններ:

ՀՀՊ Կոմիտեն2 Խաչիկ վարդապետին 1925 թվից ի վեր իր կատարած ապօրինի պեղումների համար մի քանի անգամ, թե Խաչիկ վարդապետին իրեն և թե պատշաճավոր իշխանությանց, դիմումներ անելով, վերջապես արդյունքը այն եղավ, որ Խաչիկ վարդապետ Վաղարշապատի գավ<առային> միլ<իցիայի> պետին մի խոստմնագիր է տալիս սույն թվի օգոստոսի 11-ին, որ այլևս պեղումներ և այլ հողային աշխատանքներ չի կատարելու Հռիփսիմեի տաճարի շուրջը։ Սակայն մոռացության տալով իր խոստմնագիրը կամ արհամարհելով վարչական միջամտությունը, դարձյալ շարունակում է փորել եկեղեցիի անմիջական շուրջը հյուսիսային և արևելյան կողմերի վրա։ Իրաց այս վիճակին մեջ, Կոմիտեի գիտնական քարտուղար Աշխարհբեկի հետ այցելելով պեղման վայրը, մի անգամ ևս զգուշացրինք, որ դադարեցնե պեղման շարունակությունը։

Երբ 20—25 օր հետո ես հիվանդանոցից դուրս եկա, տեսա որ Խաչիկ վարդապետ դարձյալ շարունակում է իր փորումները, այս անգամ սկսել էր փորել տաճարի հարավային կողերը մինչև մուտքի դրան ձախ կողմը։

Կոմիտեի պահանջով3 գնացի Հռիփսիմե, չափագրեցի բոլոր պեղումները և պատրաստելով մի հատակագիծ, տեղեկագրով միասին ուղարկեցի Կոմիտեին 1926 սեպտեմբեր 13-ին4, իհարկե չի մոռանալով նաև խիստ կերպով պատվիրել Խաչիկ վարդապետին, որ այլևս բավական համարե և չի շարունակե։ Մինչև սեպտեմբեր 13-ի եղած պեղումների տեղեկագիրը և հատակագիծը գտնվում է դատական քննիչի մոտ։ Այս անգամ ևս անօգուտ եղավ իմ խիստ զգուշացումս։ Խաչիկ վարդապետ դարձյալ շարունակեց իր պեղումները հարավային դրան աջ կողմից և ամբողջ արևելյան կողմը։

Այս վերջին գործողությունների վրա, Կոմիտեն ստիպված եղավ դիմել Վաղարշապատի Գավգործկոմին՝ թե ի կարգ հրավիրելու