Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաչիկ վարդապետին և թե պահանջելու համար այն բոլոր պաշտոնական գրությունների պատճենները, որոնք տեղի են ունեցած Խաչիկ վարդապետի ապօրինի աշխատանքների մասին։

Վաղարշապատի Գավգործկոմը հարգելով Կոմիտեի խնդիրը, տվեց Խաչիկ վարդապետի խոստմնագրի պատճենը և ուրիշ պատճեններ և միևնույն ժամանակ կարգագրեց միլ<իցիա> պետին, որ քննություն կատարե Հռիփսիմեում և քննության արդյունքը տեղեկագրե Գավգործկոմի նախագահության։

Գավգործկոմը իր միլ<իցիա>պետին ուղղած № 12466 գրության պատասխանը Խաչիկ վարդապետի հարցաքննության հետ ուղարկել է ՀՀՊ Կոմիտեին։

Այժմ այդ հարցաքննության միջոցին Խաչիկ վարդապետի տված պատասխանների և բացատրությունների մասին պարտք եմ համարում լրացուցիչ տեղեկություններ տալ, որովհետև Խաչիկ վարդապետ, իրականության անհամապատասխան, միտումնավոր և խուսափողական պատասխաններով աշխատեր է տարբեր գույն տալ իր ապօրինի աշխատանքներին։

Խաչիկ վարդապետ շատ լավ գիտե, որ 1923 թվականի դեկտեմբեր 18-ի Ժողովրդական կոմիսարների խորհուրդի դեկրետի 7-րդ հոդվածի համաձայն, երբեք իրավունք չուներ Հռիփսիմեի տաճարի շուրջը ընդարձակ տարածության վրա հող փորելու, որովհետև այդ տեղը հնագիտական վայր է։

Հարցաքննության մեջ ասում է որ «պեղումներ չի անում, միայն մարգային աշխատանքներ է կատարում»։ Այս պատասխանով խուսափում է ճշմարտությունից և հնագիտական պեղումների հատուկ օրենքների տրամադրությունից, որովհետև ըստ դեկրետի 7-րդ հոդվածի հնագիտական շրջանների վրա միանգամայն արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարել:

Նմանապես դեկրետի կից Կոմիտեի կանոնադրության 8, 9, 10 և 16 հոդվածների համաձայն ապօրինի են նրա կատարած պեղումները։ Երբ Խաչիկ վարդապետ ստիպված լիներ տնտեսական կամ շինարարական անհրաժեշտությունից վարել այդ հողերը, նա պարտավոր էր նախապես դիմել Կոմիտեին և թույլտվություն ստանալ այդ աշխատանքը կատարելու՝ Կոմիտեի ոևէ մի անդամի հսկողաթյան տակ։ Սակայն նա մինչև այսօր ոչ մի դիմում չէ արած և միշտ կամայական կերպով փորած է։

Հարցաքննության մեջ ասում է, որ «ես նոր մարգերի տեղ չեմ փորում և մատդիր էլ չեմ»: Հռիփսիմեի շուրջը հին մարգեր բնավ