Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեն եղել և այս փորումները բոլորովին նոր են իր իսկ Խաչիկ վարդապետի ձեռքով, մանավանդ մարգային աշխատանքի պահանջած խորության եռապատիկը։

Խաչիկ վարդապետի <փորումներով>, բացի պետական օրենքը արհամարհելը, որուն մասին դատարանը գիտե թե ի՞նչ պիտի որոշե. նաև հառաջ են գալիս նյութական վնասներ։ Այս վնասները ոչ միայն դրամական ծախքեր են պահանջում, այլև շենքի հաստատության վտանգ են սպառնում։ Տաճարին մինչև պատերի տակ փորելով և մարգեր անելու պատճառով, մշտապես ջրվելու հետևանքով, խոնավությունը պիտի անցնի հիմերին, մանավանդ հարավային կողմը, որ սոքոլից էլ գրեթե մեկ արշին ցած փորված է։ Տեղացող ձյուների և անձրևների պատճառով այդ խորությունները ջրով պիտի լճանան և թափանցեն հիմերուն, հետևաբար պիտի վնասեն բազմադարյան հուշարձանի հաստատության։

Թ. Թորամանյան


190. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

1926, 8 դեկտեմբերի
Էջմիածին

ՀՀՊ Կոմիտեին

Ստանալով երեկվա Ձեր գրած թուղթը, այսօր վերստին գնացի Հռիփսիմեի վանքը։ Սեպտեմբեր 13-ից հետո եղած փորումները2 հետևյալներն են։

Հարավային մտից դռնից դեպի արևելք տաճարի պատի ներքևից 10 մետր լայնությամբ փորված է շենքի ամբողջ երկարության վրա, որը քիչ պակաս է տասն և հինգ մետրից։ Այս փորումները մինչև 90 սմ խորություն ունին։ Այս խորության մեջ բացված է ոչ միայն սոքոլից ցած ավելի քան 60 սմ հիմերը, այլև մտից դռան առջև բացվեր է մի քարե դագաղ վրան կափարիչով և մի ուրիշ տապանաքար վրան արձանագրությունով, որոնք նախքան պեղումները ամենևին չէին երևում։ Բացի այս տապանները, հարավային արևելյան անկյունին մոտ, սոքոլի տակեն դուրս է եկեր մի մեծ արձանագրված տապանաքար, որուն կեսը սոքոլին տակ է մտած: Դուրս մնացած մասերը անընթեռնելի եղած են, իսկ սոքոլի տակ եղած մասերը երևում են որ մաքուր մնացած են։