Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևելյան կողմը մոտ 20 մետր երկարությամբ և 3,5 մետր լայնությամբ, այսինքն ամբողջ տաճարի լայնության հավասար փորված են 60 սանտիմից մինչև 90 սանտիմ խորության։ Այստեղ ևս բացված է սոքոլը և տաճարի առջև թաղվածների տապանաքարերը մի քանի սանտիմով էլ բարձր են մնացած:

Բոլոր փորված հողերը կուտակված են տաճարի առջևը: Այդ հողակույտերն բավական են ապացուցանելու, որ այդ աշխատանքը ոչ թե մարգային աշխատանք է3, այլ իսկական պեղումներ:

Թ. Թորամանյան