Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեծանուն գիտնական Թորոս Թորամանյանի նամականին ներկայացնում է հեղինակի կողմից գրված և նրան ուղղված 215 նամակներ (1904—1934), որոնք ունեն գիտական բացառիկ արժեք։

Թորամանյանի և իր ժամանակի, ինչպես հայրենի, այնպես էլ արտասահմանյան խոշորագույն արվեստագետների և գիտնականների միջև տեղի ունեցած այդ նամակագրության մեջ արծարծվում են ճարտարապետական ընդհանուր մշակույթի, մասնավորապես հայկական ճարտարապետության պատմության ու տեսության արմատական բազմաթիվ հարցեր, որոնք ստանում են իրենց խիստ ուսանելի գիտական մեկնաբանությունները։