Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Je vous prfe d’agréer, Monsieur, L’assurance de ma haute consideration et de mes très distingaés sentiments.

Henri Focillon

Professeur à l’Université de Paris

26 Rue des Fosses S. Jacques, Paris 5e
1929, 6 փետրվարի
Փարիզ

Փարիզի համալսարան, գրականության ֆակուլտետ, արվեստի և հնագիտության ինստիտուտ

Պարոն,

Փարիզի համալսարանը պատրաստվում է արվեստի և հնագիտության շրջանակում հիմնել հնագիտական ուսումնասիրությունների մի կենտրոն, նվիրված Վրաստանին և Հայաստանին։ Այդ կազմակերպության նպատակը լինելու է փաստական տվյալների հավաքումը և հետազոտությունների պատրաստումը։ Այն պետք է հրատարակի մի տեղեկագիր և հետագայում աշխատությունների ժողովածուներ: Այն պետք է կազմակերպի դասախոսությունների շարք՝ հնագիտության և արվեստի պատմության այն շրջանի մասին, որն ընտրել է իր գործունեության բնագավառ։

Ձեր բարձր իրազեկությունը և մեր աշխատակիցների գիտական որոնումներին Ձեր ցույց տված բարյացակամ և գործոն հետաքրքրությունը մեզ հույս են ներշնչում, որ կբարեհաճեք տալ Ձեր հովանավորությունը և Ձեր աշխատակցությունը այս նոր հաստատությանը։

Մենք հատկապես երջանիկ կլինենք եթե Դուք բարեհաճեք մասնակցել նրա ղեկավար խորհրդին կամ լինել նրա թղթակիցը։ Պարոն պրոֆեսոր Շարլ Դիհլը, որ հատկապես շահագրգռված է այս հաստատությունով Ձեզ է հղում իր հարգանքները։

Խնդրում եմ պարոն, ընդունել իմ բարձր հարգանաց հավաստիքը և իմ լավագույն զգացմունքները։

Հանրի Ֆոսիյյոն

Պրոֆեսոր Փարիզի համալսարանում, Ֆոսե Սենժակի փողոց, շենք 26, Փարիզ 5-րդ