Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործը և ընկ<եր> Սենեքերիմը տանի տեղը դնե, քանի դեռ ուրիշներ չեն եկել այնտեղ և այլև այլոց խոսակցության նյութ չի դառել։

Անշուշտ տեղյակ եք Զվարթնոցի սահմանին մեջ երևան եկած նախապատմական նոր գտնված հնագույն գերեզմանների մասին։ Այս նոր գերեզմանը գտնվում է անցյալ տարվա իմ պեղումներից արևելք մոտավորապես 150 մետրի վրա, և շատ մոտ է հունարեն արձանագրությունը2 գտնված տեղին։ Մեր պահակ Ասատուրը հաց ստանալու համար գյուղ գնալիս տեսել էր, որ այնտեղից դեպի Վարմազյար գնացող տրակտորների գութանը հաներ էր ծածկույթի մի մեծ քարը3, իսկ վերադարձին տեսել էր, որ Վարմազյարից եկող սայլապանները այդ քարը վերցնելով տարել են, ուստի անմիջապես հետապնդելով սայլին հազիվ գյուղին մեջ հասել էր և քարը գրավել։ Երբ եկավ ինձ պատմեց իրերի դրությունը անմիջապես լուր ղրկեցի ընկեր Սենեքերիմին, պատմեցի եղելությունը և խնդրեցի որ հոգս քաշե կորուստից ազատելու համար։ Սիրով հանձն առավ, գնաց և պետք եղածը կատարեց, որուն մասին ինք շուտով կզեկուցե մանրամասն։ Միայն չափազանց հետաքրքրական է այն տեսակետով, որ իմ հանած դագաղներից բոլորովին տարբեր է այս վերջինը։ Ներողություն որ այլևս ուժ չունիմ ամենևին գրելու։

Հարգանքներով՝ Թ. Թորամանյան

207. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

1929, 7 հուլիսի
Վաղարշապատ

ՀՀՊ Կոմիտեին1

Վաղարշապատի բնակիչ Գեղամ Թարխանյանը Երևանում Անդրպետառի հետ պայմանավորվել է անոնց ոսկորներ հայթայթել մեծ քանակությամբ, այդ պատճառով էլ նա ոչ միայն հավաքում է զանազան ոսկորներ մսագործներից, ճաշարաններից, տներից <այլև> ուրիշ զանազան տարափոխիկ հիվանդություններից կոտորված բազմաթիվ անասուններ, ինչպես եզներ, ձիեր, ուղտեր և այլն և այլն։

Այս նպատակի համար, ի միջի այլոց, Գեղամ Թարխանյանը ընտրեր է մի հողամաս Զվարթնոցի սահմանին մեջ, ուր թաղված են բազմաթիվ կովեր, եզներ և ուղտեր սկսած տասը տարուց մինչև քսան և քսանհինգ տարի առաջ։