Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  1. «Saladin H. Manuel d’art musulman», Փարիզ 1907 (Ձեռնարկ մուսուլմանական արվեստի)։
  2. Տե՛ս 2-րդ նամակի № 5 ծանոթությունր։
  3. Տե՛ս 54-րդ նամակի № 1 ծանոթությունը։


58. ՆԻԿՈԼԱՑ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 113)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 54-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Տե՛ս 4-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  3. Տե՛ս 2-րդ նամակի № 5 ծանոթությունը։
  4. Տե՛ս նախորդ նամակի № 1 ծանոթությունը։


59. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

(էջ 118)

Բնագիրը՝ Հայկական ՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։

  1. «Ախուրյան — հասարակական-գրական լրագիր. լույս է տեսել Ալեքսանդրապոլում (1907—1914)։
  2. Թ. Թորամանյան, նամակ Անիից, «Ախուրյան», 1907, № 47։
  3. Նկատի ունի «Նամակ Անիից». «Ախուրյան», 1907, № 46։
  4. Խոսքը Սաքսոնիայի թագաժառանգ Մաքսիմիլիանոս Գուլիելմոսի մասին է:
  5. 1907 թվականի սեպտեմբեր ամսին Անիում հյուր է եղել Մաքսիմիլիանոս Գուլիելմոսը, որի այցելության մասին Թորամանյանը գրել է հետևյալ հետաքրքրական հոդվածը.

«Ամսույս 12-ին Թիֆլիսի հռոմեադավան հայոց հոգևոր հովիվ հ. Գաբրիելի առաջնորդությամբ Անիի ավերակներուն այցելության եկավ Սաքսոնիո Մաքս իշխանը։
Կառքեն իջնելով առանց հանգիստ առնելու սկսավ հետաքրքրությամբ շրջել ամեն տեղ` մինչև գիշեր ուշ ժամանակ։
Ընթրիքի միջոցին իշխանը իր մոտ նստեցուց վանահայրը, որուն հետ միշտ կխոսեր հայերեն գրաբար լեզվով։ Գտած հյուրասիրության մասին շնորհակալություն հայտնելե հետո բաղձանք հայտնեց Անիի տաճարներեն մեկուն մեջ պատարագելու և խնդրեց, որ եթե կարելի է թույլ տա և առաջնորդե զինքը որևէ շեն կամ ավերակ եկեղեցի։
Միքայել վարդապետը խոստանալով սիրով կատարել իշխանի բաղձանքը հետևյալ առավոտ առաջնորդեց (Նախշլի) ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ուր իշխանը զգեստավորված պատարագեց լատին լեզվով, պատարագի միջոցին սպասավորեց հայր Գաբրիել։
Իշխանը իր պատարագը ավարտելեն հետո Հ. Գաբրիել հանդերձավորվեցավ պատարագելու հայերեն լեզվով։