Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատարագեն հետո վերադարձավ հյուրատուն, ուր արդեն պատրաստված թեյն ու նախաճաշիկը վայելելեն հետո, արձանագրության մատյանին մեջ ֆրանսերեն լեզվով գրեց իր տպավորությունները, որուն թարգմանությունն է հետևյալը.
Սկիզբը հայերեն գրերով այսպես՝
«Մաքսիմիլիանոս իշխան թագավորության Սաքսոնիո, վարդապետ ի համալսարանի ի ֆրիպուրկիա ի Հելվետիա աշխարհի»։ Հետո ֆրանսերեն
«Մաքս Սաքսոնիո իշխան, ուսուցչապետ ի Ֆրիպուրկ, սեպտեմբերի 12/13-ին Անիի ավերակներու վրա գիշերեց, հիշելով Հայաստանի հին փառքը և մեծությունը, հիանալով հին հայոց բարեպաշտության վրա, որք կանգներ են այս շքեղ տաճարները, դժբախտաբար այսպես խորտակված, ի խորոց սրտի ողբալով անոնց կսկծալի կործանումը և նկատելով աշխարհային ամեն բանի ոչնչությունն ու սնանկությունը, խնդրեց աստծո ողորմությունը այստեղ հանգչող թագավորներու, հայրապետներու, քահանաներու և ամեն դասակարգի ժողովրդական անհուն բազմության համար, աղոթելով առ բարձրյալն, շնորհել լավագույն ապագա մը հայոց ազգին և անոնց սիրելի հայրենյաց» (Տե՛ս «Ախուրյան», 1907, № 63)։

6. «Մոդեռն»— պարբերական։
7. «Հուշարար»— թատերական, գրական պատկերազարդ երկշաբաթաթերթ. լույս է տեսել Թիֆլիսում (1907—1912)։
8. Խոսքը Թ. Թորամանյանի «Անիի պեղումներու առթիվ» խորագրով նհոդվածի մասին է, տպագրված՝ «Հուշարար», 1907, № 8, № 9 և № 10։
9. Խոսքը Թորամանյանի «Անվոյ միջնաբերդի պեղումները» հոդվածի մասին է, տպագրված՝ «Հուշարար», 1908, № 6—7։
10. «Մշակ»— գրական, քաղաքական լրագիր, լույս է տեսել Թիֆլիսում (1872—1920):
11. Խոսքը Թորամանյանի «Նամակ Անիից» խորագրով հոդվածի մասին է, որը վերաբերում է Գագկաշեն տաճարի պեղումներին:


60. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 119)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ:

  1. Խոսքը Թորամանյանի «Էջմիածնի տաճարը ճարտարապետական և հնագիտական հետազոտության մասին է (տե՛ս «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1910, № 19), որը առաջին անգամ լույս է տեսել ռուսերեն "0 древнейших формах Эчмиадзинского храма" խորագրով "Записки Восточного отделения Императорского русского археологического общества" ժողովածուում (հատ. XIX, С. Петербург, 1909).


61. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 120)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ:

  1. Տե՛ս 58-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  2. Ակնարկված պատասխանը վերաբերում է Զվարթնոց տաճարի վերակազմության նախագծի կազմման հեղինակային առաջնության հարցին (տե՛ս նաև