Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

81. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

(էջ 160)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին ՆԳՄ Արխիվային վարչության գիտա-ինֆորմացիոն բյուլետենում։

  1. Խոսքը Էջմիածին գնալու մասին է։
  2. Տե՛ս 64-րդ նամակի № 3 ծանոթությունը:


82. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 161)

Բնագիրը` ՀԱՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 78-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  2. Խոսքը Հռոմոսի վանքի ս. Հովհաննես եկեղեցու գավթի հինգ զանազանակերպ քանդակազարդ առաստաղներից մեկի մասին է։
  3. Այդ խաչքարերը գտնվել են Սանահնի վանքում։
  4. Տե՛ս նամակ № 75։

83. «ՀՈՐԻԶՈՆ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

(էջ 162)

Բնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» օրաթերթում (1910, № 72)։

  1. Տե՛ս 59-րդ նամակի № 10 ծանոթությունը։
  2. Տե՛ս 25-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  3. Էջմիածնի տաճարի վերանորոգման հանձնաժողովը վախենալով, որ հայտարարված մրցանակաբաշխությանը մասնակցողներ չեն գտնվի, միաժամանակ որոշել է անհատական պատվերներ տալ նամակում նշված երեք ճարտարապետներին՝ 500-ական ռուբլի վարձատրությամբ։
  4. «Баку»— հասարակական, գիտական, քաղաքական լրագիր. լույս է տեսել Բաքվում (1902—1916)։


84. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 164)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ:

  1. Հավանաբար նշված ծառայությունը ուղղված է «Անահիտ» հանդեսի բաժանորդագրումը Ալեքսանդրապոլում ապահովելու նպատակին:
  2. Տե՛ս 78-րդ նամակի № 2 ծանոթությունը:
  3. Տե՛ս 75-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  4. Թորամանյանի այս ցանկությունը չի կատարվել։