Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին հոդվածում» (տե՛ս «Անահիտ» (Փարիզ), 1911, № 9-12, էջ 197—220)։


108. ԱՏՐՊԵՏԻՆ

(էջ 199)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը հուշարձանների ալբոմ պատրաստելու և տարածելու մասին է։
  2. Պետք է հասկանալ հուշարձանների լուսանկարներ։
  3. Թորամանյանը հավատացած էր, որ եթե իր աշխատությունները Եվրոպա տանի, ապա անպայման հրատարակության ցավոտ հարցը կդյուրանա։
  4. Խոսքը նոր գնած լուսանկարչական ապարատի մասին է։


109. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 201)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. «Գեղարվեստ»— գրական, արվեստագիտական, երաժշտական պատկերազարդ հանդես։ Լույս էր տեսնում Թիֆլիսում 1908—1921 թվականներին, Գարեգին Լևոնյանի խմբագրությամբ։
  2. Աշուղ Ջիվանու ժառանգները ցանկացել են Թիֆլիսի հայոց գերեզմանատանը՝ Խոջիվանքում, իրենց հոր գերեզմանի վրա, որպես հուշարձան, կանգնեցնել հայկական ոճով քանդակազարդված խաչքար:
  3. Խոսքը Բագրատունի Աշոտ III-ի մասին է, որի անվանն է վերագրվում Հոռոմոսի ս. Գևորգ եկեղեցու հարավ-արևելյան անկյան տապանաքարը՝ «Աշոտ թագաւորի» մակագրությամբ։
  4. Խոսքը Թորամանյանի «Անի քաղա՞ք թե՞ ամրոց» հոդվածի մասին է, որը լույս է տեսել՝ «Ազգագրական հանդես», 1912, № № 22 և 23։


110. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 202)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը Ալեքսան Հակոբյանի մասին է։
  2. Խոսքը Անիի թանգարանի մասին է (տե՛ս 1-ին նամակի № 5 ծանոթությունը)։


111. ԽԱՉԻԿ ԽԱՆ ՍԱՐԱՋՅԱՆԻՆ

(էջ 203)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս նախորդ նամակի № 1 ծանոթությունը։