Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10. Խոսքը Թորամանյանի նախքան Արևելյան Հայաստան գալը (1903)՝ Կ. Պոլսից Եվրոպա գնացած ժամանակի մասին է։


115. ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

(էջ 210)

Բնագիրը՝ Ստեփան Լիսիցյանի արխիվում։ Տպագրվում է աոաջին անգամ:

  1. Տե՛ս նախորդ նամակի № 1 ծանոթությունը։


116. ԲՐՈԻՏՈՍԻՆ

(էջ 210)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Այս և 114-րդ նամակում նշված երկու գումարները նույնն են։
  2. Խոսքը հավանաբար Թորամանյանի անունով կատարված մի հանգանակությունից գոյացած, 114-րդ նամակում նշված 300 ռուբլի գումարի մասին է։
  3. Կամաց, կամաց, չմեռար, քար ես նետել թև՞դ է ցավել։
  4. Տե՛ս 114-րդ նամակի № 5 ծանոթությունը։
  5. Թրքական ոսկեդրամ՝ 1 ռուբլի 60 կոպեկ արժողությամբ:
  6. Տե՛ս 76-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  7. Տե՛ս 114-րդ նամակի № 1 ծանոթությունը։


117. ԲՐՈԻՏՈՍԻՆ

(էջ 213)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 114 և 116-րդ նամակները։
  2. Հավանաբար առաքման վարձ։
  3. Խոսքը Կոստանդնուպոլսի պատրիարք Արշարունի Հովհաննես արքեպիսկոպոսի մասին է։
  4. Տե՛ս 114-րդ նամակի № 5 ծանոթությունը։
  5. Վիեննայի համալսարանին կից արվեստի պատմության ինստիտուտում, 1913 թվականին տեղի ունեցած հայ-վրացական արվեստին նվիրված սեմինարին պրոֆ. Ստրժիգովսկու հրավերով (տե՛ս 114-րդ նամակի № 1 ծանոթությունը) մասնակցել է նաև Թորամանյանը՝ հայ ճարտարապետության վերաբերյալ իր ունեցած նյութերով։
    Սեմինարի ավարտումից հետո Թորոմանյանին տրվում է արվեստի լավագույն աշխատության համար հատկացված մրցանակը և պայմանագիր է կնքվում նրա հետ սեմինարին ներկայացրած նյութերով պատմական հայ ճարտարապետության վերաբերյալ Վիեննայում ուսումնասիրություն հրատարակելու մասին՝ պրոֆ. Ստրժիգովսկու մասնակցությամբ։
  6. Տե՛ս 116-րդ նամակի վերջը։