Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի մասին հետևյալն է գրում Լևոն Լիսիցյանը 1914 թվականի փետրվարի 24-ին Վիեննայից իր ծնողներին ուղղած նամակում։

«Ստրչիգովսկին ամեն օր աշխատում է իր ճամփորդական նյութերի վրա: Ինչպես երևում է ինքը կանի ամբողջ գեղարվեստա-պատմական մասը: Եվ քանի գնում է ավելի ու ավելի է հափշտակվում: Ասում է, որ հազվագյուտ է այնչափ կանոնավոր և բնական կապ ունեցող և ամբողջական զարգացում, որ մենք նկատում ենք դարերի ընթացքում հայ ճարտարապետության մեջ և որ ոչ մի կասկած չկա, որ այդ ճարտարապետությունը ինքնուրույն է: Նույնպես կրկնել է մի քանի անգամ, որ եթե հնարավոր է այդ ամենը այժմ թափանցել, այդ միայն շնորհիվ Թորամանյանի կատարած աշխատանքի և ճամփորդության ժամանակ նրա ուղեկցության»: (Բնագիրը՝ Ստ. Լիսիցյանի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ):

6. Խոսքը Տրդատ III-ի մասին է, որը ըստ ավանդության քրիստոնյաներին հալածելու մեղքից ստացել է խոզի կերպարանք և բուժվել Գրիգոր Լուսավորչի աղոթքով։


122. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 229)

Բնագիրը՝ Ասիայի ժողովուրդների ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Ակնարկը վերաբերում է Ատրպետին։
  2. Թորամանյանի կողմից Հոռոմում և Ղափլիում հայտնաբերված հուշարձանները առաջին անգամ հրատարակել է Ատրպետը (տե՛ս «Շիրակի Աչկատարեան (կիկլոպյան) ամրոցները», «Ազգագրական հանդես», 1914, № 25):
  3. Խոսքը Դիրաքլարի եկեղեցու մասին է:
  4. Տե՛ս նախորդ նամակը։
  5. Տե՛ս նախորդ նամակի № 4 և № 5 ծանոթությունները։
  6. Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։
  7. Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։


123. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 230)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ:

  1. Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
  2. Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։


124. ԲՐՈԻՏՈՍԻՆ

(էջ 291)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱ։ Տպագրվում է առաջին անգամ։