Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

140. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 247)

Բնագիրը` ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 138-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  2. Տե՛ս նամակ № 137։
  3. Տե՛ս 109-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  4. Թորամանյանի այս մտադրությունը չի իրագործվել։


141. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 248)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը Անիի Բագրատունիների ապարանքի մասին է։
  2. Խոսքը Զաքարե ամիրսպասալարի և Իվանե աթաբագի բարձրաքանդակի մասին է։
  3. Հիշատակված կոթողը գտնվում է Թալինի գերեզմանատանը, որը կանգնեցվել է VI-VII դարերում: Ըստ Թորամանյանի ներկայացնում է ապաշխարող մեղավորի պատկեր՝ Տրդատ III մասին եղած ավանդության ազդեցության տակ (տե՛ս 121-րդ նամակի № 6 ծանոթությունը)։
  4. Նշված կոթողը գտնվում է Դարբանդ գյուղում (Լենինականի մոտ), որը կանգնեցվել է հեթանոսական դարերում։
  5. Թվարկված բոլոր պատկերները տե՛ս Թորոս Թորամանյանի «Հայաստանի արքունական և իշխանական ապարանքներն ու անոնց ներքին կենցաղը» հոդվածում («Գեղարվեստ», 1917, № 6):
  6. Տե՛ս 139-րդ նամակի № 2 ծանոթությունը:
  7. «Հայաստան»—օրաթերթ, լույս է տեսել Թիֆլիսում (1917—1918)։


142. ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔ-ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ

(էջ 250)

Բնագիրը՝ գտնվում է Հայկական ՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է աոաջին անգամ:

  1. Առաջին էջի աջ անկյունում մակագրված է «Ղրկել Թիֆլիսի հնագիտական մասնաժողովին՝ իմ ներկայացուցչին կից՝ Մ. Ղար»:


143. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 252)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է աոաջին անգամ:

  1. 1918 թվականի գարնանը, երբ թուրքական զավթիչները գրավում են Սարիղամիշը և Կարսի ուղղությամբ շարժվում դեպի Ալեքսանդրապոլ, տեղի հայ բնակչությունը թողնում է հայրենի քաղաքը և գաղթում Ղարաքիլիսա (այժմ Կիրովական): Երբ թուրքերը ներխուժում են Ալեքսանդրապոլ, Ղարաքիիլիսա գաղթածները փախչում են Վրաստան։

Սկզբից մինչև վերջ այդ ապաստան փնտրող ահաբեկված հոսանքի մեջ է լինում Թորոս Թորամանյանը իր բազմանդամ ընտանիքով՝ կնոջ և երեք երեխաների