Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Խորին հարգանքներս ազն<վանի> տիկինին4 և իր երկու փոքրիկներուն:

Մնամ խոնարհ ծառա՝
Թորամանյան

Հ.Գ. Թիֆլիզեն բարեկամս՝ պ. Քրիստափորյան տեղեկություն կխնդրեր գրքի տպագրության5 մասին, --------- է, որ --------- ------- ----------- --------

Նույն


20. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 7 սեպտեմբերի
Անի

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Երկու օր առաջ ստացա Գևորգ Գապզիմալյանի ձեռքով 100 ռուբլին1 Ճեմարանի կողմեն խրկված: Սակայն մի անտեղություն է պատահած, չգիտեմ ինչպես դարմանել: Պ. Գևորգին խնդրած էի, որ փողը ստանալեն հետո ռուսերեն մի ստացագիր գրել տա և բերե ինծի, որ ես ալ ստորագրեմ և իմ կողմանե փոշթին հանձնեմ: Սակայն պ. Գևորգը սխալ հասկանալով, այդ ստացագիրը գրել տվել և ուրիշի մը ստորագրությունս բնել տվել է և փոշթին հանձներ: Այժմ ինծի մտանության առարկա եղած է այս բանը շատ կխնդրեմ, որ եթե ծագելիք անտեղություն մը կա, զիս հրահանգեք որպեսզի առջևն առնեմ:

Այսօր վերջացավ Առաքելով եկեղեցիի կարկատանը այնչափ տեղի վրա, որչափ որ հանձն առած էր վարպետ Գևորգը: Բացի այն առաջ վարպետներու մանր մունր թերություններեն որ հակառակ ջանքիս տեղի ունեցավ, ընդհանուր առմամբ շատ լավ և սիրուն երևույթ ստացավ, թե դուռը ամբողջ կազմվեցավ և թե մեջը կիսատ, թափված ------------------ ալ փորել տվի, որով դռան մուտքը ամեն կերպով ամբողջացավ: Աշխատեցա, որ լուսանկարել տամ և ղրկեմ, բայց չի հաջողեցա:

Իմ գործերս ալ այստեղ կարելի է ըսել ամբողջացան, ես ալ այսօր կմեկնիմ Ղոշավանք մնալու համար մեկ ամիս և կամ քիչ ավելի և հետո դառնամ Ալեքսանդրապոլ կամ այլուր՝ սկսելու համար ձմեռային2 աշխատություններս՝ սկսելով ----------- ս. Գրի-

— 42 —