Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գծագրած ունեի պլաններ, շենքի ճակատներ, հատվածականներ և բազմաթիվ դետալներ՝ սկսած Ալեքսանդրապոլի շրջանեն մինչև Ազատ գետի սահմանները, այն միևնույն տեղերու մեջ, որոնք հիշված են նախընթաց 4-րդ հոդվածի մեջ: Չեմ հիշում լավ, թե քանի՞ հատ էին այս պատկերները, սակայն համոզված եմ, որ 150 հատեն պակաս չէին։

2

Մոտավորապես քառասուն տետրակներու մեջ կանոնավորապես ամփոփված էին 14 տարվան մանրամասն չափագրություններս գծագրված մանր դետալներով: Այս աշխատությունը կատարել էի, որպեսզի մեկ կողմե հնարավորություն ունենամ գծագրած պատկերներուս չափերու ճշտությունը վերստուգելու, մյուս կողմանե պատահաբար կորած կամ փչացած պատկերները ճշտությամբ վերականգնելու համար։

3

(1) Անիի միջնաբերդի ընդարձակ հատակագիծը, 005 p. м. չափով։

(2) Անիի ամբողջական հատակագիծը շրջակա պարիսպներու բոլոր մանրամասնությամբ, 005 p. м. չափով։

Այս դժվարին աշխատությունը վերին աստիճան խնամքով պատրաստած էի նախ քաղաքի և պարիսպներու լիակատար ուսումնասիրության համար, հետո մտադիր էի այդ քարտեզից պատրաստել քաղաքի ընդհանուր պանորաման, հնար եղածին չափ վերականգնելով ծանոթ շենքերը և պարիսպները իրենց տեղին վրա։

Լուսանկարչական աշխատանքներ

1) Գրական և գծագրական աշխատություններուս զուգընթաց կատարում էի նաև լուսանկարչական աշխատանք իբրև փաստական և համեմատական անհրաժեշտություն բովանդակ շրջագայածս վայրերու մեջ։ Այս աշխատությանս արդյունքն էր հետևյալ քանակությամբ նեգատիվներ.

1200 հատ նեգատիվ 18 X 24
       740 հատ նեգատիվ 13 X 18
       650 հատ նեգատիվ 9 X 12

2) Վերոգրյալ լուսանկարներեն մանր ընդօրինակություններ ձեռագիր տեքստերուս մեջ կպցնելու և վրաները նշանագրելու համար, որոնց թիվը կհասներ 1000 հատի 9 X 12 չափով:

3) Օտար հեղինակներու գործերեն հանված ընդօրինակություններ, 9 X 12 չափով, մոտավորապես 500 հատ։

700-ի չափ դիապոզիտիվներ մոգական լապտերի համար։

4) Ունեցածս բոլոր նեգատիվներիցս տպված պատրաստ յուրաքանչյուրեն 3 — 5 օրինակ մաթովի թղթի վրա։

Լուսանկարչական գործիքներ

Ավելորդ չեմ համարում արձանագրել նաև լուսանկարչական գործիքներս, որոնք ամենաընտիր տեսակից էին՝ 1 ապարատ 24 30
1 օբյեկտիվ 20 40 «Գերց Տակոր III սերի, տուպլ անաստեկմաթ՝ հատուկ
1 օբյեկտիվ 13 18 ճարտարապետական հիշատակարաններու համար։
1 թելեօբյեկտիվ 7 անգամ մեծացնող, նույնպես «Գերց»։