Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գարեգին սրբազանի [1] նշանակած պահապաններից ոչ ոք չի մնացած Անիում: Քանդումը շարունակվում է. վարդապետի[2] բնակարանի քարերը ամբողջովին տանելուց հետո, նորաշեն թանգարանի սրբատաշ քարերի վերևի ամբողջ շարքը քանդել տարել են, այս շարքի մեջ քանդել են նաև պ. Ն. Մառի բնակարանի դռան շուրջը եղող սրբատաշ քարերը։ Թուրքերը չեն վախենում ոչ մի սպառնալիքից և աներկյուղ շարունակում են իրենց ավերիչ գործերը, եթե այդպես կգնա՝ մեկ ամիս հետո ամեն բան վերջացած կլինի: Արդ, եթե բավարար թվով մշտական պահապաններ չեն նշանակվիր այնտեղ և լրջորեն զինվորական հսկողության տակ չեն դրվիր Անին, ոչ ոք սիրտ չի կարող անել մտնել այնտեղ և շինարար աշխատանքի ձեռնարկել․ հույս ունի, որ նամակս ստացվելուն հարկ եղածը փութով կարգադրել կտաք և ինձ կհայտնեք պաշտոնապես, եթե հարմար կդատվի իմ հսկողությունս Անիի վրա։

Մնամ հարգանքներով՝ Թ .Թորամանյան»

(Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ)։

1920 թվականի հուլիս ամսին ՀՀՊ բաժինը ընդլայնվում է Հնությունների պետական պահպանության կոմիտեի, որի նախագահ նշանակվել էր ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը, իսկ օգնական՝ Աշխարհբեկ Քալանթարյանը։ Սակայն 1922 թվականին այդ կոմիտեն դադարում է գոյություն ունենալ։

4. Խոսքը գաղթի ժամանակ կորցրած գծագրական գործիքների փոխարեն՝ նորը ձեռք բերելու մասին է։


147. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 259)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. «Վերածնունդ»— կիսամսյա թերթ, լույս է տեսել Փարիզում (1917—1921), Արշակ Չոպանյանի խմբագրությամբ։
  2. Տե՛ս № № 132 և 143 նամակները։


148. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

(էջ 260)

Բնագիրը՝ Ստ. Լիսիցյանի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 146-րդ նամակի № 3 ծանոթությունը։


149. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

(էջ 261)

Բնագիրը՝ Ստ. Լիսիցյանի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 144-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  1. Խոսքը Գարեգին Հովսեփյանի մասին է։
  2. Ակնարկը վերաբերում է Անիի վանահայր Միքայել վարդապետին։