Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

150. ԱՇԽԱՐԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 261)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 146-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  2. 1918 թվականին թուրքական զավթիչները ներխուժելով Հայաստան քանդում ու ավերում են Անիի թանգարանի շենքը և բնակելի տնակները (տե՛ս նամակ № 143)։ Խոսքը այդ շինությունները վերանորոգելու մասին է, որը հանձնարարված է եղել Թ. Թորամանյանին (տե՛ս 146-րդ նամակի № 3 ծանոթությունը)։
  3. Խոսքը Հայաստանում Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեի և նրա գործակալների մասին է։
  4. Խոսքը Ստրժիգովսկու «Die Baukunst der Armenier und Europa» («Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան») երկհատոր ուսումնասիրության մասին է, որտեղ օգտագործված են Թորամանյանի կատարած չափագրությունները, վերակազմության նախագծերը, և լուսանկարները (տե՛ս 132-րդ նամակի № 2 ծանոթությունը)։


151. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 263)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս նախորդ նամակի № 3 ծանոթությունը։
  2. Խարկով— Անիից 3 կմ արևելք, սահմանամերձ գյուղ։


152. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 265)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Նամակի այն հատվածը, որտեղ Թորամանյանը նկարագրում է զինված գաղթականների գիշերով Անի մտնելու մասին, առաջին անգամ տպագրվել է Կ. Ղազարյանի և Մ. Ներսիսյանի «Առաջին մասսայական հեղափոխական շարժումները Հայաստանում» գրքում,(Երևան, 1932, էջ 184)։

  1. Խոսքը Անիի պահապանների և բնակելի տնակները վերանորոգող բանվորների մասին է։
  2. Խոսքը ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի մասին է, որը 1920 թվականին եղել է Խնամատարության և վերաշինության նախարարության գլխավոր ճարտարապետի վարչության գլխավոր ճարտարապետ։
  3. Թորոս Թորամանյանի խնդրանոք 1919 թվականի նոյեմբերից Անիում հիմնել են միլիցիայի պահակակետ, բաղկացած հինգ միլիցիոներից։ Սակայն վերջիններս տնտեսապես ապահովված չլինելու հետևանքով, հաճախ լքել են իրենց պահակակետը և Անին թողել առանց պահպանության։
  4. Տե՛ս 146-րդ նամակի № 3 ծանոթությունը։