Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


155. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 273)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը թուրքական զավթիչների դեպի Հայաստան կատարած առաջին ներխուժման մասին է (տե՛ս նաև 143-րդ և նախորդ նամակների № 1 ծանոթությունը)։
  2. Ակնարկված պաշտոնները հետևյալներն են.
    ա) 1920 թվականի մարտի 10-ից Թորամանյանը նշանակվել է խնամատարության և վերաշինության նախարարության գլխավոր ճարտարապետի վարչության գեղարվեստական հին հուշարձանների վրա հսկող բաժնի ճարտարապետ։
    բ) 1921 թվականի հունվարին Թորամանյանը նշանակվել է սոցիալական ապահովագրության ժողովրդական կոմիսարիատի ճարտարապետական բաժնում ճարտարապետ։
    դ) 1921 թվականի ապրիլին ՀՀՊ Կոմիտեի կողմից Թորամանյանը նշանակվել է Հայաստանի հնագիտական հիշատակարանների պահպանման վերահսկիչ։
  3. Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթությունը։
  4. 1921 թվականին ՀՍԽՀ Հեղկոմի փետրվարի 5-ի դեկրետով Էջմիածնի մատենադարանի բազայի վրա հիմնվում է առաջին գիտական հաստատությունը՝ «Էջմիածնի կուլտուր-պատմական ինստիտուտը», որի երկրորդ նիստում (փետրվարի 6-ին) որոշվում է ճարտարապետի պաշտոնով ինստիտուտում աշխատանքի հրավիրել Թորոս Թորամանյանին։ Սակայն 1921 թվականի փետրվարյան ավանտյուրայից հետո ընդհատվում է այդ ինստիտուտի կանոնավոր գործունեությունը և միայն ապրիլին, սովետական կարգերի վերականգնումից հետո, վերականգնվում են նաև ինստիտուտի իրավունքները: Նոր իրադրության մեջ տեղի ունեցած անդրանիկ նիստում (մայիսի 26-ին) ինստիտուտը վերանվանվում է «Էջմիածնի գիտական ինստիտուտ» և նույն թվականի սեպտեմբերի 20-ի նիստում, գիտական կոլեգիայի միաձայն քվեարկությամբ, Թորամանյանը ընտրվում է այդ ինստիտուտի իսկական անդամ և աշխատակից։
  5. Տե՛ս 109-րդ նամակի № 1 ծանոթությունը։


156. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 275)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Նամակի միայն Զվարթնոցին վերաբերող մասը լույս է տեսել՝ Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հատ. II, էջ 214 — 215։

  1. ՀՍԽՀ ժողկոմխորհի 1923 թվականի դեկտեմբերի 18-ի դեկրետով իբրև հատուկ գիտական-վարչական մարմին հիմնադրվել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն, որին վերապահված էր Սովետական Հայաստանի տերիտորիայում եղած հուշարձանների պահպանությունը և ուսումնասիրությունը:
    Կոմիտեի առաջին կազմը Լուսժողկոմատի 1923 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանագրով բաղկացած էր 5 անձից՝ Ալեքսանդր Թամանյան- նախագահ, Աշխարհբեկ Քալանթարյան- օգնական, հետագայում գիտնական քարտուղար, Թորոս Թորամանյան, Սենեքերիմ Տեր-Հակոբյան և Մարտիրոս Սարյան՝ անդամներ։