Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

163. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 290)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Աոաջին անգամ տպագրվել է՝ «Նոր ակոս», 1925, № 2, էջ 14 —15, Ստեփան Կանայանի թարգմանությամբ, կրճատումներով։

  1. Տե՛ս 150-րդ նամակի № 4 ծանոթությունը։


164. ՄԻՍԱԿ ՂՈԻԿԱՍՅԱՆԻՆ

(էջ 293)

Բնագիրը՝ Մ. Ղուկասյանի ժառանգների մոտ, Երևանում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Նշված գյուղերում Թորամանյանը առաջին անգամ եղել է 1913 թվականին և հայտնաբերել հեթանոսական ու քրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններ (տե՛ս նամակ № 121)։ Երկրորդ անգամ եղել է 1924 թվականի սեպտեմբերին (տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր, հատ, II, էջ 235—251 )։


165. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 293)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 158-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  2. Ալեքսանդրապոլի բնակիչ Հակոբ Կանայանը պատահական ձեռքբերումների միջոցով իր տանը ունեցել է հնագիտական նյութերի հավաքածու։ Նրա մահից հետո ընտանիքը այդ հավաքածուն վաճառել է հնությունների պահպանության կոմիտեին, որին վերաբերում է սույն բանակցությունը։
    Այդ նյութերը այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։


166. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 295)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 158-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  2. Տե՛ս նամակ № 163։
  3. Այժմ, Այգեշատ, Էջմիածնի շրջանում, ուր կան պահպանված հեթանոսական պաշտամունքի հուշարձաններ և քրիստոնեական VII դարի կիսավեր եկեղեցի, մատուռ և այլն։
  4. Տե՛ս 165-րդ նամակի № 1 ծանոթությունը։