Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուրջը՝ կանխելու համար հաճախակի տեղի ունեցող խախտումները: Այդ միջոցառումը չի իրագործվել։

3. Նշված սահմանաքարերը զետեղվելու էին՝ վերացնելու համար Վաղարշապատի և Օշականի այգետերերի միջև տեղի ունեցող հողային վեճերը։

Սակայն փոխադարձ համաձայնության գալու հետևանքով այդ միջոցառումը չի իրագործվել։

4. Խոսքը Վաղարշ I-ի օրոք (117-140) հիմնադրված Վաղարշապատ քաղաքի պարիսպների մասին է։


174. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 309)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում: Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 158-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  2. Տե՛ս 162-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  3. Խաչիկ վարդապետը առանց հնությունների պահպանության կոմիտեի գիտության և թույլտվության, ինքնագլուխ կերպով, տարիներ շարունակ պեղումներ է կատարել Հռիփսիմեի վանքի շուրջը, քայքայման վտանգի առաջ դնելով հուշարձանի հիմքերը։
    Կոմիտեի անունից բազմաթիվ անգամ արված նախազգուշացումները՝ դադարեցնելու նման գործողությունները, անցել են ապարդյուն: Կանխելու համար պեղումների հետագա շարունակումը, Կոմիտեն ստիպված է եղել դատական պատասխանատվության ենթարկելու Խաչիկ վարդապետին (տե՛ս նամակ № 186):
  4. Կրով ու ավազով ծեփված թոնրանման հոր, որը օգտագործվում էր գինեգործական աշխատանքներում։


175. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 310)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. 1925 թվականի նոյեմբերի 15-ին հնությունների պահպանության կոմիտեի 15 անդամների հետ միասին Թորամանյանը ենթարկվել է ավտոմոբիլային վթարի: Դեպքը պատահել է Էջմիածնի շրջանի Հաջիղարա գյուղը տանող ճանապարհին՝ մեկօրյա գիտարշավից վերադառնալիս: Այդ պատահարից առավել ծանր վնասվածք են ստանում Թորոս Թորամանյանը և նկարիչ Տարագրոսը: Թորամանյանը ստանում է ուղեղի ցնցում և պատռվածքներ գլխի վրա, իսկ հետո նաև թոքերի բորբոքում, որը առաջ է գալիս դեպքի վայրում, ուշագնացությունից սթափեցնելու նպատակով վրան լցված սառը ջրերի ազդեցությունից։ Տարագրոսը ստանում է իր դեմքի կեսը ընդմիշտ այլանդակող պատռվածք: Արշավախմբի մյուս անդամները՝ Ալեքսանդր Թամանյանը, Աշխարհբեկ Քալանթարյանը, Սենեքերիմ Տեր-Հակոբանը, Մարտիրոս Սարյանը, Գևորգ Ասատուրը և ուրիշներ, ստանում են միայն թեթև վնասվածքներ և կարճ ժամանակից հետո ապաքինվում են: Ուղեղի ցնցումից ժամանակավորապես խախտվում է Թորամանյանի աչքերի նորմալ տեսողությունը: