Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

194. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 336)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում: Տպագրվում է առաջին անգամ։

  1. 1928 թվականի սկզբներին Թորամանյանի աջ աչքի բիբի մեջ տեղի է ունենում արյան զեղում, որի հետևանքով խանգարվում է այդ աչքի նորմալ տեսողությունը, առարկաները երևում են կրկնակի կոնտուրներով։
  2. Տե՛ս նախորդ նամակի № 1 ծանոթությունը։
  3. Խոսքը հավանաբար Բյուրականի եկեղեցու մասին է։
  4. Տե՛ս նախորդ նամակի № 3 ծանոթությունը։
  5. Տե՛ս 150-րդ նամակի № 4 ծանոթությունը։
  6. Տե՛ս նամակ № 192։
  7. Տե՛ս 132-րդ նամակի № 2 և 196-րդ նամակի № 2—5 ծանոթությունները։
  8. Խոսքը Հրաչյա Աճառյանի 5 հատորից բաղկացած հայերեն արմատական բառարանի մասին է, որը լույս է տեսել ապակետիպ, առանձին պրակներով 1926, 1930—1932 թվականներին Երևանում։
  9. Ակնարկը վերաբերում է Թորամանյանի Զվարթնոց հուշարձանի մասին գրած մենագրությանը, որի Ա, Բ, Դ, Ե, Զ գլուխները լույս են տեսել հեղինակի «Նյութերում» (հատ. I, էջ 236—270: Գ գլուխը՝ «Նյութեր», հատ. II, էջ 77-80):


195. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 337)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. 1928 թվականին Հռիփսիմեի վանքում գտնվող ՀՀՊ Կոմիտեի պահեստը կողոպտվել է։ Դատական օրգանների քննությունից պարզվել է, որ հանցանքը կատարվել է Խաչիկ վարդապետ Դադյանի գիտությամբ։ Թորամանյանը իբրև նույն Կոմիտեի ներկայացուցիչ Վաղարշապատում, պարտավոր է եղել դատական քննությունների ընթացքում հանդես գալ որպես իրավատեր։ Այդ կարգի գործերում Թորամանյանը եղել է միանգամայն անփորձ, ուստի իր վրա դրված պարտականությունը կատարել է խիստ տհաճությամբ։
  2. Տե՛ս 158-րդ նամակի № 3 ծանոթությունը։
  3. Տե՛ս այս նամակի № 1, 174-րդ նամակի № 3 ծանոթությունները և 189-րդ նամակը։
  4. Տեղեկագրել պահանջում էր ՀՀՊ կոմիտեն (տե՛ս 186-րդ նամակը)։
  5. Ակնարկված աքսորը եղել է Էջմիածնից Երևան՝ Խաչիկ վարդապետին Հռիփսիմեի վանքից հեռացնելու և այդպիսով զրկելու նրան հուշարձանի շրջապատը պեղելու հնարավորությունից։ Սակայն Խաչիկ վարդապետը օգտվելով միլիցիայի օրգանների անուշադրությունից, ոչ միայն շարունակել է գտնվել Վաղարշապատում, այլև մասնակցել է այս նամակի № 1 ծանոթության մեջ նշված հանցագործությանը: