Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1098. Անի տեղը անհայտ քանդակներ կաթողիկեի մեջ այժմ պահված երկու խաչքարեր։

1101․ |  »  »  »  » պատուհանի շրջանակներ Գլիձորի պարսպի
1102. |  »  »  »  » դիմացներեն գտնված։
1106.  »  »  »  » պատուհանի մի շրջանակ Կաթողիկեի հյուսիսային կողմից գտնված։
1110.  »  »  »  » խիստ ճոխ քանդակված մի խաչքարի ստորին մասը։
1113.  »  »  »  » 1893 թ. Մառի պեղումներից հանված շքեղ մի պսակ։

< բ․ Ցուցակ >

«Վերջնականապես մաքուր գծագրված պատկերներիս ցուցակը, որոնք Վիեննայից վերադարձվածների մեջ չկան: Այս վերջնական մաքուր գծագրված պատկերները բոլորովին անկախ են ընդհանուր ցուցակից և շատերը տպված են երկհատոր գրքի[1] մեջ:
1. Անիի Մայր եկեղեցիի հատակագիծ, սև գծված, I հատ<որ>, էջ 185, պատկ<եր> 222։
2. Մայր եկեղեցվո հարավային ճակատ, գունավոր նկարված:
3. Անի, Հովիվի եկեղեցի, գունավոր նկարված։
4  »  »  » հատվածական, գունավոր նկարված։
5.  » Առաքելոց եկեղեցիի գավիթը արևմուտքեն արևելք, պերսպեկտիվ վերակազմություն, սև գույնով տպված II հատ<որ>, էջ 825, պատկ<եր> 776։
6. Հոռոմոս, Ռուզուքանի տապանատունը, պերսպեկտիվ վերակազմություն, նկարված սև գույնով, տպված I <հատոր>, էջ 255, պատկ<եր> 284։
7. Անի, Ախուրյանի ձորին վրա Կուսանաց մատուռ գունավոր վերակազմություն:
8.  »  »  »  »  » մատուռի կտրվածքը գունավոր վերակազմություն:
9. Անի, Ախուրյանի ձորին վրա Կուսանաց մատուռի, հատակագիծը սև գույնով:
10.  » Գագկաշեն բոլորակ ս. Գրիգորի հատակագիծը, սև գծված, տպված I հատոր, էջ 120, պատկ<եր> 122։
11. Հռիփսիմեի վանքի մանրամասն հատակագիծ, տպված I հատոր, էջ 93. պատկ<եր> 81։
12. Բագարան հատակագիծ ս. Թեոդորոսի, տպված I հատ<որ>, էջ 95, պատկ<եր> 84։
13. Զվարթնոցի հատակագիծ, տպված I հատ<որ> էջ 113, պատկ<եր> 112։
14. Պանայի բոլորակ եկեղեցիի հատակագիծը տպված I հատ<որ> էջ 122, պատկ<եր> 124։
15. Անի, Ապուղամրենց ս. Գրիգոր, հատակագիծ տպ<ված> I հատ<որ>, էջ 126, պատկ<եր>129։
16. Շիրակավան, եկեղեցիի հատակագիծը, սև գույնով, տպ<ված> I <հատոր>, էջ 193, պատկ<եր> 222։
17. Մարմաշեն, եկեղեցիի հատակագիծը, սև գույնով։ Տպ<ված> I <հատոր>, էջ 200, պատկ<եր> 241:

  1. Տե՛ս 150-րդ նամակի № 4 ծանոթությունը։