Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱԲՈՎՅԱՆՑ — Վաճառական Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում:
ԱԶՆԻՎ — Տե՛ս Սարաֆյան Ազնիվ։
ԱԼ<ԵԿՍԱՆԴՐ> ԻՎԱՆԻՉ — Տե՛ս Թամանյան Ալեքսանդր։
ԱԼԵՔՍԱՆ — Տե՛ս Հակոբյան Ալեքսան։
ԱԼԻՇԱՆ ՂԵՎՈՆԴ (1820—1901) — Հայտնի բանասեր, բանաստեղծ, Մխիթարյան միաբան։ Հեղինակ է «Սիսուան», «Այրարատ», «Սիսական», «Շիրակ» և այլ պատմա-աշխարհագրական ուսումնասիրությունների։
ԱԿԻՆՅԱՆ ՆԵՐՍԵՍ (1884-1963) — Հայագետ, բանասեր, Մխիթարյան միաբան։ Երկար տարիներ խմբագրել է «Հանդես ամսօրյա» հայագիտական ամսագիրը:
ԱՀԱՐՈՆՅԱՆ ԵՂԻՇԵ — Էջմիածնի միաբան։
ԱՂԱՎԵԼՅԱՆ ԲԱԲԿԵՆ — Էջմիածնի միաբան։
ԱՃԱՌՅԱՆ ՀՐԱՉՅԱ (1876—1953) — Ականավոր լեզվաբան, հայագետ, մանկավարժ, ակադեմիկոս:
ԱՄԻՐՅԱՆ ԵՍԱՅԻ — Անիի, Իդաձորի այրերի բնակիչ, գաղթած Ալաշկերտից։ Եղել է Անիի հուշարձանների պահակ։ Շիրակի գյուղերում հայտնի է եղել «Անիի սուրհանդակ» կոչումով, որը նրան շնորհվել է պրոֆեսոր Մառի կողմից։
ԱՄԻՐՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ (1878 —1937) — Անիի Իդաձորի այրերի բնակիչ, գաղթած Ալաշկերտից։ 1904 — 1930 թվականներին եղել է պահակ նախ Անիում, իսկ հետո Հայաստանի Գլխավոր ճարտարապետի վարչությունում և Էջմիածնի մատենադարանում։ 1930 թվականից Զեյվայի կոլտնտեսության անդամ։ 1904 —1920 թվականներին եղել է նաև Թորամանյանի ու Անին պեղող անձնակազմի տեխնիկական աշխատողը։
ԱՄԻՐՋԱՆՅԱՆ ՄԿՐՏԻՉ — Ալեքսանդրապոլցի վաճառական, Տրանսպորտի ընկերության տնօրեն, որի գրասենյակը գտնվում էր Թիֆլիսում՝ Աֆրիկյանի քարվանսարայում։
ԱՆԱ — Տե՛ս Մսրլյան Մարիամ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Տե՛ս Օզանյան Անդրանիկ:
ԱՆՏՈՆ (հայր սուրբ) — Տե՛ս Վարդազարյան Անտոն։
ԱՇԽԱՐՀԲԵԿ — Տե՛ս Քալանթարյան Աշխարհբեկ։
ԱՇՈՏ — Տե'ս Բագրատունի Աշոտ III։
ԱՇՈՏ ԹԱԳԱՎՈՐ — Անհայտ (նամակ № 119)։
ԱՍԱՏՈԻՐ ԳԵՎՈՐԳ (1868 — 1937) — Գրականագետ, մանկավարժ։ Երևանի պետական համալսարանում արևելյան և վրաց գրականության դասախոս։ Թարգմանել է Ֆիրդուսու «Ռոստամ և Սոհրաբը» (1934) և Շոթա Ռուսթավելու