Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ այժմ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտական աշխատակից։
ԲԱՐՁՐԱԲԵՐԴՑԻ ՎԱՐԴԱՆ — XIII դարի պատմիչ, գրել է «Պատմութիւն տիեզերական» գիրքը։
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՄԵՍՐՈՊ — Հին Թալին գյուղի բնակիչ, ՀՀՊ կոմիտեի ներկայացուցիչ 1926 թվականին:
ԲԱՐՈԻՆԱԿՅԱՆՆԵՐ — Լուսանկարիչներ Ալեքսանդրապոլում։
ԲԵՆԻԿ (ՎԱՐԴԱՊԵՏ) — Տե՛ս Եղազարյան Բենիկ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ ՄԻՆԱՍ (1871 — 1918) — Իրավաբան, գրականագետ-քննադատ, հասարակական գործիչ, մանկավարժ։ Եղել է ուսուցիչ և տեսուչ Գևորգյան ճեմարանում։
ԲԵՐԵՆՇՏԱՄ — Պետերբուրգի Գեղարվեստական ակադեմիայի անդամ, գրադարանապետ։
ԲՈԴԵ (Bode) — Գերմանացի ճարտարապետ, խորհրդատու շինարար։
ԲՐՈԻՏՈՍ (Բրուտյան Միքայել. 1860—1930-ական թվականներ) — Թատերական գործիչ, անվանի դերասանուհի Սիրանուշի գանձապահը և խմբի կառավարիչը։
ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՆԻԿՈՂԱՅՈՍ (1884—1943) — Ճարտարապետ-նկարիչ, պրոֆեսոր։ 1924—1937 թվականներին եղել է Երևան քաղաքի գլխավոր ինժեներ և Քաղ-խորհրդի գլխավոր ճարտարապետ։ Նախագծել և կառուցել է Երևանի «Սևան», «Երևան» հյուրանոցները և այլ մոնումենտալ շինություններ։ Ուսումնասիրել է Գառնիի հեթանոսական տաճարը և տվել նրա վերակազմության նախագիծը։ 1915—1917 թվականներին մասնակցել է Անիի պեղումներին։
ԳԱՋԱՆՃՅԱՆ ԱՎԵՏ (ծնվ. 1898) — 1923—1928 թվականներին եղել է ուսանող Միլանում։ 1928 թվականին ինժեներ Արթիկ տուֆում։ Այժմ բնակվում և աշխատում է Թիֆլիսում։
ԳԱՊԶԻՄԱԼՅԱՆ ԳԵՎՈՐԳ — Ալեքսանդրապոլցի վաճառական։ 1911 թվականին մամուլի միջոցով ցանկություն է հայտնել հրատարակելու Թորամանյանի մեկ մամուլ ծավալ ունեցող որևէ աշխատություն։
ԳԱՌՆԻԿ — Տե՛ս Թորամանյան Գառնիկ (նամակ № 210)։
ԳԱՍՊԱՐ — Անին պեղող բանվորներից, հետագայում պահակ (նամակներ № № 55, 151)։
ԳԱՐԵԳԻՆ (Վարդապետ, հայր սուրբ, սրբազան, եպիսկոպոս, հայր) — Տե՛ս Հովսեփյան Գարեգին։
ԳԵՎՈՐԳ — Անհայտ (նամակ № № 24 և 25)։
ԳԵՎՈՐԳ (ուստաբաշ, վարպետ)— Որմնադիր, արհեստավոր, կատարել է Անիի Աոաքելոց, Հովվի, Փրկչի և այլ եկեղեցիների վերանորոգումը (Նամակներ № № 1, 2, 20)։
ԳԵՎՈՐԳ ՄԱՌ — Տե՛ս Յուրի Մառ։
ԳԵՏԱԴԱՐՁ ՊԵՏՐՈՍ (1019—1058)— Հայոց կաթողիկոս, որի անվան հետ է կապված ջրօրհնեքի տոնը կատարելիս Ճորոխ գետի հոսանքի ուղղությունը փոխելու ավանդությունը։
ԳԼՅՈՒԿ ՀԱՅՆՐԻԽ (Glück Heinrich,) — Արվեստաբան, պրոֆեսոր-դոկտոր։ 1913 թվականին մասնակցել է Ստրժիգովսկու գլխավորությամբ Հայաստան եկած գիտական արշավին։