Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԳՐԻԳՈՐ— Անհայտ (նամակ № 36)։
ԳՈՒՆԴՍՏԱՊԼ ՍՄԲԱՏ — Պատմիչ և դիվանագիտական գործիչ Կիլիկյան Հայաստանում XIII դարում։ Գրել է 951—1331 թվականների տարեգրությունը, 1248—1250 թվականներին թաթարական Գիուդ խանի մոտ իր կատարած դեսպանության պատմությունը և Կիլիկյան դատաստանագիրքը։
ԳՈԻՇԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ (1874—1939) — Բանասեր, պատմաբան, հոգևորական գործիչ։ Գրել է մատենագիտական, պատմագիտական, ուղեգրական աշխատություններ։ 1907—1913 թվականներին եղել է Սեբաստիայի հոգևոր առաջնորդը։ 1929 թվականից Երուսաղեմի պատրիարք։
ԳՈՒՐԳԵՆ — Տե՛ս Մինասյան Գուրգեն։

ԴԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ (1863—1936) — Էջմիածնի միաբան, թանգարանապետ, հնագիտական պեղումների տեսուչ։ 1901—1904 թվականներին կատարել է Զվարթնոց տաճարի պեղումները։
ԴԱԴՅԱՆ ՀԱՅԿ (1875—1918) — Լուսանկարիչ Վաղարշապատում։ 1905 թվականից Ն. Մառի և Թ. Թորամանյանի պատվերով լուսանկարել է պատմական հուշարձաններ։
ԴԱՎՐԻԺԵՑԻ ԱՌԱՔԵԼ — XVII դարի պատմիչ, գրել է 1602— 1662 թվականների Հայաստանի պատմությունը՝ «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ»։
ԴԻԼ ՇԱՐԼ (Diehl Charles. 1859—1944) — Ֆրանսիացի ականավոր գիտնական, արվեստի պատմաբան, բյուզանդագետ: Իր «Manuel dˈart Buzantion» աշխատության մեջ դրական կարծիք է հայտնել պատմական հայ ճարտարապետության ինքնատիպության մասին։

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԲԵՆԻԿ — Հոգևորական գործիչ, Էջմիածնի միաբան։
ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (Շուշտակ) — Տե՛ս Ահարոնյան Եղիշե:
ԵՆՈՔ — Անհայտ (նամակ № 25)։
ԵՍԱՅԱՆ ԱՐՍԵՆ (1898 —1938) — 1922—1926 թվականներին եղել է Ալեքսանդրապոլի գավգործկոմի նախագահ։ 1934 թվականից ՀՕԿ-ի նախագահ:
ԵՍԱՅԻ — Տե՛ս Ամիրյան Եսայի։
ԵՍԱՎՐԱՍ — Հավանաբար ապրել է XI դարում և եղել է Բագնայրի ս. Աստվածածին եկեղեցու տերը կամ խնամակալը։
ԵՐԵՄՅԱ ԵՐԱԺԻՇՏ (XIII դար) — Գերեզմանաքարը գտնվում է Հառիճում։
ԵՐՄԱԿՈՎ — Հայկական հուշարձանների, ազգագրական տարազների և այլն լուսանկարիչ։
ԵՐՋԱՆԻԿ ԾԵՐՈՒՆԻ ԳՐԻԳՈՐ — Գերեզմանաքարը գտնվում է Հառիճում։
ԶԱԼԵՄԱՆ ԿԱՐԼ ԳԵՐՄԱՆՈՎԻՉ (1849—1916) — Ռուս իրանագետ, ակադեմիկոս, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, 1890 թվականից եղել է Արևելագիտության թանգարանի դիրեկտոր։
ԶԱԽԱՐ ԻՇԽԱՆ — Տե՛ս Զաքարե։
ԶԱՎՐԻԵՎ — Տե՛ս Զավրյան Դավիթ։
ԶԱՎՐՅԱՆ ԴԱՎԻԹ (1889—1957) — քիմիկոս, պրոֆեսոր—դոկտոր, դասախոս նախ Երևանի, իսկ հետո Թբիլիսիի պետական համալսարաններում։