Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄՍՐԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ (1879 — 1950) — Աֆիոն Գարահիսարցի, Սարաֆյան Ազնիվի մայրը։
ՄՍՐԼՅԱՆ ՎԱՀԱՆ — Շապինգարահիսարցի։
ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ ԽՈՐԵՆ (1873—1938) — Էջմիածնի միաբան, գերագույն հոգևոր խորհրդի անդամ, եպիսկոպոս, 1932—1938 թվականներին Ամենայն հայոց կաթողիկոս։
ՄՈՒՐԱԴՅԱՆ ԵՂԻՇԵ — Էջմիածնի միաբան, եղել է «Արարատ» ամսագրի խմբագիր։
ՄՈԻՐԴԻԿՅԱՆ ԱՎԱԳ ԷՖԵՆԴԻ — Անհայտ։
ՅՈԻԶԲԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱՆ — Ւրավաբան, նավթարդյունաբերող։ Նրա միջոցներով է կառուցվել Էջմիածնի այժմյան Գևորգյան ճեմարանի շենքը (նամակ № 29)։
ՅՈԻԶԲԱՇՅԱՆ ՎԱՍԻԼ — Եղվարդեցի (նամակ № 170)։
ՅՈՒՐԻ — Տե՛ս Մառ Յուրի Նիկոլաևիչ։

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԳԵՂԱՄ (1866 — 1935) — Գյուղատնտես Վաղարշապատում: Մի քանի տարի շարունակ, առանց վարձատրության իր մասնագիտական օգնությունն է ցուցաբերել Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի տնտեսության աշխատանքներում։
ՆԵՐՍԵՍ — Տե՛ս Ներսես III կաթողիկոս (նամակներ № № 140, 141)։
ՆԵՐՍԵՍ Գ — Տե՛ս Ներսես III կաթողիկոս։
ՆԵՐՍԵՍ III ԿԱԹՈՂԻԿՈՍ — Տայեցի, կաթողիկոս 641 — 661 թվականներին: Իր կառուցողական եռանդուն գործունեության համար ստացել է «Շինող» մականունը։ Նրա օրոք է կառուցվել Զվարթնոց տաճարը, նրան կից կաթողիկոսական ապարանքը, Դվինի ս. Սարգիս, Խորվիրապի ս. Գևորգ, Թովուզքյարի եկեղեցիները և այլն։
ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐ — Տե՛ս Ակինյան Ներսես (նամակ № 169)։
ՆԵՐՍԵՍ ՇԵՆՈՂ — Տե՛ս Ներսես III կաթողիկոս։
ՆԵՐՍԵՍ ՍՐԲԱԶԱՆ — Տե՛ս Խուդավերդյան Ներսես։
ՆՈԻՀՈԻՊՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ — Անհայտ։

ՇԱՀԻՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հոգևորական, Խծկոնքի վանքերի վանահայրը։
ՇԱՀԽԱԹՈԻՆՅԱՆՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ (1799 — 1849) — Էջմիածնի միաբան, հոգևորական գործիչ, մտավորական։ Գրել է «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատոյ»։
ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԱՍԼԱՆ (1875 — 1955) — Պատմաբան, դրամագետ: Աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում որպես ավագ գիտական աշխատակից և դրամագիտական բաժնի վարիչ, Գրել է «Двин», «Արտաշատ» պատմա-աշխարհագրական ակնարկները և այլն:
Շինող — Տե՛ս Ներսես III կաթողիկոս։
ՇԻՐՄԱԶԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ (1892 —1964) — Երկաթուղային ինժեներ: Մասնակցել է Այղր լճի ջրհան կայանի կառուցմանը և 1925 թվականից աշխատել է ջրամատակարարման գծով: Գրել է Ակների և Գնդևազի ջրանցքների մասին ուսումնասիրություն։
ՇՆՈՐՀԱԼԻ ՆԵՐՍԵՍ (1101 — 1173) — Հայոց կաթողիկոս և XII դարի խոշորագույն բանաստեղծ։