Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇԽԱՐՀԲԵԿ (1887 — 1938) — Հնագետ, պատմաբան, պրոֆեսոր: 1905 թվականից մասնակցել է Անիի պեղումներին և զբաղվել վիմագրական նյութերի հավաքմամբ։ 1920 թվականի հուլիսին նշանակվել է Հայաստանի հնությունների պետական պահպանության կոմիտեի նախագահի օգնական, 1923 — 1937 թվականներին եղել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի գիտնական քարտուղար։
ՔՐԻՍՏԱՓՈՐՅԱՆ — Թորամանյանի բարեկամներից։

ՕԶԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ (1865 — 1927) — Ծնված Շապինգարահիսարում: Եղել է թրքական բռնակալության դեմ պայքարող կամավորական խմբերի ղեկավար, ցարական կառավարությունից ստացել է գեներալի աստիճան։
ՕԼԴԵՆԲՈՒՐԳ ՍԵՐԳԵՅ ՖԵՈԴՈՐՈՎԻՉ (1863 —1934) — Ռուս ականավոր գիտնական, արևելագետ, ակադեմիկոս։ 1904 —1921 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անփոփոխ քարտուղար։
ՕԼՏԵՆՊՈՒՐԿ — Տե՛ս Օլդենբուրգ։
ՕՀԱՆ — Անիի Իգաձորի այրերի բնակիչ, Անին պեղող գիտական արշավախմբի և վանահայր Միքայել վարդապետի սպասավորը։
ՕՏԱՊԱՇՅԱՆ ԱՆԱՆԻԱ (ծնվ. 1885) — Երկրաչափ, ճանապարհային և ջրային ինժեներ։ 1925 թվականին եղել է Հայաստանի գլխավոր հողաշինարար: Այժմ թոշակառու։
ՕՐԲԵԼԻ ՀՈՎՍԵՓ (1887 — 1961) — Ականավոր արևելագետ, ակադեմիկոս։ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի I պրեզիդենտը։ Ուսանողական տարիներից մասնակցել է Անիի պեղումներին։
ՕՐԲԵԼՅԱՆ ՍՏԵՓԱՆՈՍ ՍՈՒՆՅԱՑ — XIII դարի պատմիչ։ Գրել է «Պատմություն նահանգին Սիսական»։
ՕՐՊԵԼԻ — Տե՛ս Օրբելի Հովսեփ։

ՖՈՍԻՅՅՈՆ ՀԱՆՐԻ (Focillon Henri. 1881 — 1943) — Ճարտարապետ, պատմաբան, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Ազգերի ընկերության գեղարվեստի և գեղեցիկ դպրության հանձնախմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը։ Գրել է «Art d’ occident le moven age romen et gothigye» («Արևմուտքի արվեստը, ռոմանական և գոթական միջնադար»), որտեղ հեղինակը փաստեր է բերում ռոմանական դասական արվեստի էությունը կազմող՝ հատվող կամարների համակարգի վաղագույն և կատարելագործված օրինակները Հայաստանում գտնվելու մասին։