Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուսավորիչը՝ անօրինակ լայն գմբեթներ ունին, որոնց շրջանակը այնքան լայնցած է, որ աղեղներու վրա փոխանակ հանգչելու, անցնելով այն սահմանը, հանգչած են կողմնակի nef-երու կամարներուն վրա, իսկ անկյունները փոխանակ առագաստի վրա գալու, կանցնին ուղղակի մեծ սյուներու վրայեն։ Եթե ես ալ այս հաշվով դրած ըլլայի վերնագմբեթը, այն ատեն լիովին բավարար պիտի լիներ շրջանակը (16) տասն և վեց որոշ կամարներու համար։

Արտաքին ճակատին վրա, սյուներուն և զանոնք կապող կամարներուն բարձրություններն ալ անվրեպ էր, քանի որ ներսի կողմեն ունինք որոշ բարձրություն սյուներու, հետևաբար բնական էր, որ ներսի որմասյուներու կամարին զուգահեռական դարձող պատուհանի վերին աղեղին կեդրոնը նույնպես պետք էր միևնույն բարձրության վրա կեդրոն ըլլար նույն պատուհաններու արտաքին կողմի աղեղին, և անոր զուգահեռական վրայի զարդարուն կամարները, որոնք լիովին գոյություն ունին իրենց ճշտիվ չափերով։

Զվարթնոցի մեջ ներքին որմասյուներ թվով (64) վաթսուն և չորս հատ են, իսկ արտաքիններ՝ (32) երեսուն երկու զույգ սյուներ։ Այստեղ ս. Գրիգորի մեջ այդ թիվն ալ կտարբերի. ներքին կողմեն ունի (72) յոթանասուն երկու որմասյուն՝ հաջորդաբար նեղ և լայն սյունամեջերով, արտաքուստ հավասար հեռավորությամբ՝ (36) երեսուն և վեց զույգ սյուներ։ Ներքին որմասյուներ, ինչպես Զվարթնոցի և Պանայի մեջ, ամենը կապված չէին իրարու կամարներով, այլ ընդհատ ընդհատ, յուրաքանչյուր լայն սյունամեջերու վրա կային կամարներ և յուրաքանչյուր սյուն կկրեր մի կամարի վերջավորություն (պատկ. Զ, ձև 3)։ Անեցիներու ընդհանուր սովորության համեմատ այստեղ ալ կամարին moulure-ները պատին երեսեն դեպի խորը փորված ըլլալով՝ վերի կողմեն հազիվ 3 սնթ. դուրս ցցված էր պատեն, իսկ տակի կողմեն՝ ավելի քան 10 սնթ. (պատկ. Զ, ձև 3 a և b), a կցուցնե պատեն դուրս ելած մասը, իսկ b՝ խորը մտած մասը, այս համեմատությամբ ալ կամարներեն վեր պատը ավելի հաստ էր, քան կամարներեն վար։ Հետևաբար կամար չունեցող նեղ սյունամեջերու մեջ հառաջ պիտի գար մի անտեղություն այս անհավասար թանձրության պատճառով <խորշեր՝ վերևը կիսաբոլորակ վերջավորությամբ, առանց corniche-ի>[1]․ եթե կամարներու վերևի թանձրության համեմատությամբ նեղ

  1. Անկյունային փակագծերի մեջ առնված տողը վերցված է նամակի սևագիր օրինակից — Ն․Թ․։